Դաւութօղլուն վստահ է` Վաշինգտոնն
Անկարայի դէմ չի օգտագործի
Հայոց ցեղասպանութեան «խաղաթուղթը»
14:51 • 02.11.10
Միացեալ Նահանգները Թուրքիայի դէմ հակահրթիռային պաշտպանութեան տարրերի տեղակայման հարցում չի օգտագործի Հայոց Ցեղասպանութեան «խաղաղթուղթը»: Այս մասին, թրքական լրատւամիջոցների փոխանցմամբ, յայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն` անդրադառնալով թրքական մամուլում շրջանառւող այն տեղեկութեանը, ըստ որի` ԱՄՆ Կոնգրէսը կճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը, եթէ Թուրքիան հրաժարւի իր տարածքում տեղակայել ամերիկեան հակահրթիռային պաշտպանութեան տարրեր:
«Նման բան չկայ: Մեր դէմ դաշնակից և բարեկամ երկիրը երբէք որևէ թեմայ որպէս խաղաղթուղթ չի օգտագործել և չի օգտագործելու: Դա հակասում է դաշնակից հասկացությանը»,- յայտարարել է Դաւութօղլուն: Յիշեցնենք, որ օրեր առաջ Hürriyet Daily News պարբերականը, վկայակոչելով անանուն աղբիւրներ, գրել էր, որ Վաշինգտոնն Անկարային դիւանագիտական խողովակներով ուղերձ է յղել այն մասին, որ եթէ Անկարան մերժի Միացեալ Նահանգների` Թուրքիայի տարածքում ՀՀՊ տարրեր տեղակայելու առաջարկութիւնը, ապա Կոնգրէսը կընդունի Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձևը:
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment