«Էրգենեկոն»-ի գործով մեղադրեալի դէմ
մահափորձ կատարած անձը կրկին
ասել է թէ գործուղւել է Հայաստան
Նոյեմբեր 02, 2010 11:39
Թուրքիայում ընթացող սկանդալային «Էրգենեկոն»-ի գործով անցնող դատավարութեան ժամանակ հաստատւել է գործով մեղադրեալ, պաշտօնաթող գեներալ Լեվէնթ Էրսոզի նկատմամբ մահափորձ իրականացնել ցանկացող Էրհան Քեսքինի աւելի վաղ արած յայտարարութիւնը, թէ նա տեղեկութիւններ հաւաքելու համար այցելել է Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ։
Էրհան Քեսքինը խոստովանել է, որ Ստամբուլի համալսարանական հիւանդանոց էր ժամանել Լեվէնթ Էրսոզին սպանելու նպատակով։ Քեսքինը խոստովանել է, որ այդ գործողութիւնն իրականացրել է «Էրգենեկոն»-ի պատւերով, որպէսզի լռեցնի Լեվէնթ Էրսոզին։
Քեսքինը նաեւ նշել է, թէ «Էրգենեկոն»-ի գործով անցնող Թուրքիայի զինուժերի սպա Սեդաթ Դինչերի պատւէրով ինքը Դիարբեքիրում հայերէնի դասընթացներ է անցել եւ մեկնել Երեւան, Բաքու եւ Ղարաբաղ՝ տեղեկութիւններ հաւաքելու։
Աւելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ «Էրգենեկոն»-ի գործով մեղադրեալ Լեվէնթ Էրսոզի դէմ մահափորձի մեղադրանքով ձերբակալւած Էրհան Քեսքինը ոստիկաններին յայտնել է, թէ տեղեակ չէ ում պէտք է սպանէր Ստամբուլի համալսարանական հիւանդանոցում եւ սպասում էր մի անձի, ով պէտք է գար եւ տար զոհի անունը: Եւ քանի որ պատւիրատուն ուշացել էր, նա սկսել էր օդ կրակել եւ ձերբակալւել անվտանգութեան աշխատակիցների կողմից։ Հէնց այդ ժամանակ էլ Քեսքինը յայտարարել էր, թէ եղել է Հայաստանում, Ադրբեջանում եւ Ղարաբաղում։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment