Էրդողանը հաստատում է.-
Օջալանի հետ բանակցութիւններ
վարւել են, վարւում են եւ վարւելու են
Նոյեմբեր 03, 2010 16:47
Թուրքիայի վարչապետը հաստատել է այն պնդումները, թէ պետութիւնը Օջալանի հետ բանակցութիւններ է վարում:
Fırat գործակալութեան փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչ Կոզովօ մեկնելը պատասխանել է լրագրողների հարցերին, որի ընթացքում անդրադարձել է քուրդ գործիչներից մէկի պնդմանը, թէ Իմրալը կղզում ցմահ բանտարկւած Աբդուլլահ Օջալանի հետ բանակցութիւններ են վարւում։ Ըստ Էրդողանի՝ թուրքական պետական կառոյցները Օջալանի հետ նմանատիպ հանդիպումներ անցկացրել են, անցկացնում են եւ էլի անցկացնելու են։
«Պետութիւնը հէնց դրա համար է։ Եթէ ցանկանում էք հասնել խնդրի կարգաւորման, նման քայլերն անհրաժեշտ են»-նշել է Թուրքիայի վարչապետը։
Նշենք, որ օրեր առաջ քուրդ նախկին պատգամաւոր Այսէլ Թուղլուքը այցելել էր Իմրալը կղզի եւ հանդիպել PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, որից յետոյ յայտարարել էր, թէ քրդական հարցի կարգաւորման շուրջ թրքական պետութեան եւ Օջալան միջեւ ծաւալւող երկխօսութիւնը վերածւել է բանակցութիւնների։
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment