MGM
կսնանկացնեն՝ յանուն փրկութեան
15:37 • 30.10.10
Metro-Goldwyn-Mayer (MGM) ընկերութիւնը, որը յայտնի է հազարաւոր կինոնախագծերի, այդ թւում՝ Tom&Jerry մուլտֆիլմի, ինչպէս նաև Ջէյմզ Բոնդի մասին ֆիլմի արտադրութեամբ, սնանկացման եզրին է։Reuters–ի փոխանցմամբ՝ այսօրւայ նիստի ժամանակ ամերիկեան ամենախոշոր մեդիաընկերութիւններից մէկի սննկացման նախագիծն արժանացել է վարկատուների մեծ մասի հաւանութեանը։
Այժմ սնանկացման մասին յայտարութիւնը և պատրաստւած նախագիծը պէտք է ուղարկւեն դատարան։Վարկատուների կողմից հաւանութեան արժանացած MGM–ի փրկութեան այդ նախագիծը նախատեսում է այն վերածել փոքր ստուդիայի՝ Spyglass Entertainment ամերիկեան ընկերութեան կազմում։ Որպէս այլընտրանք, քննարկւում էր նաև Lions Gate կանադական ստուդիայի կողմից MGM–ի կլանման հարցը, որը, ըստ փորձագէտների, դեռևս հնարաւոր է։
Lions Gate–ին MGM–ի միանալու օգտին քւէարկել է վարկատու Կառլ Իկանը, որը նաև փորձում է գնել Lions Gate ստուդիան։ MGM–ը սնանկացման նախագծի շուրջ բանակցութիւնները վարկատուների հետ սկսել էր հոկտեմբերի սկզբին։Ըստ նախագծի՝ MGM–ը իր աւելի քան 4 միլիարդ դոլարի պարտքը սնանկացման գործընթացի աւարտից յետոյ կը փոխարինի նոր ընկերութիւնում 95,3% բաժնէտոմսերով։

Tert.am

0 Պատգամ: