Սաակաշվիլիի դէմ Հաագայում
քրէական գործ է յարուցւել
Փաստաբան Շալվա Խաչապուրիձէի դիմումի հիման վրայ Հաագայում քրէական գործ է յարուցւել Միխեիլ Սաակաշվիլիի դէմ։ Այս մասին յայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Խօսքը Խաչապուրիձէի 150 էջից բաղկացած հայցադիմումի մասին է, որում մանրամասն նկարագրւում են «Վրաստանի իշխանութիւնների կողմից իրականացւած անօրինական գործողութիւնները»։
«Փաստաբանների ասոցիացիան» արդէն պատրաստակամութիւն է յայտնել համագործակցել քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ժամանակ այսօր ասոցիացայի նախագահ Խախա Խատիաշվիլին ասել է, որ «որևէ բռնապետ աշխարհում չի ձերբակալել 200 փաստաբանի։ Այժմեան ռեժիմի պայմաններում 2003 թւականից սկսած քրէական պատասխանատւութեան է ենթարկւել մինչև 200 փաստաբան»։

Tert.am

0 Պատգամ: