«Hurriyet Daily News».-
Առաջին «Միսս Թուրքիան»
ազգութեամբ Հայ է եղել
Թրքական «Hurriyet Daily News» թերթը գրում է, որ 1925թ-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կազմակերպւած առաջին գեղեցկութեան մրցոյթի յաղթողը` «առաջին միսս Թուրքիան», հայազգի Արաքսի Չեթինեանն էր: Յատկանշականն այն է, որ Հայոց Ցեղասպանութիւնից ընդամենը մէկ տասնամեակ անց հայազգի Արաքսի Չեթինեանը ոչ միայն կարողացավ նւաճել «Միսս Թուրքիա» տիտղոսը, այլև կոտրեց Թուրքիայում տիրող այն կարծրատիպը, թէ կինն իրաւունք չունի ցուցադրել իրեն հասարակական վայրերում:
Նիւթը ուսումնասիրող թուրք վերլուծաբան Ֆեզա Քիւրչուօղլուն նշում է, որ այդ ժամանակ մեծ տարածում ուներ «Օսմանիզմի» գաղափարախոսութիւնը, համաձայն որի` մարդու ազգութիւնը որոշւում էր Օսմանեան (Թուրքիա) պետութեան հպատակութեամբ, երկրորդական պլան էին մղւում կրօնական և ազգային պատկանելիութիւնը: Ըստ Քիւրչուօղլուի` հայազգի Արաքսի Չեթիեանին թոյլ տւեցին մասնակցել այդ մրցոյթին և նոյնիսկ յաղթել` ելնելով այն հանգամանքից, որ վերջինս Օսմանեան Թուրքիայի քաղաքացի է, հետևաբար` համաձայն օսմանացման գաղափարի` օսմանցի:
Panorama.am
0 Պատգամ:
Post a Comment