Հրանտ Դինքին սպանողը մինչեւ
տարէվերջ կարող է ազատութեան
մէջ յայտնւել
Նոյեմբեր 03, 2010 12:53
Թուրքիայի դատական համակարգում նոր իրականցւած փոփոխութիւնների կիրառման արդիւնքում Հրանտ Դինքին սպանած Օգիւն Սամասթը կարող է յայտնւել ազատութեան մէջ։
Բանն այն է, որ թրքական դատական համակարգի նոր փոփոխութիւնները սահմանափակում են մտցնում կալանքի տակ գտնւող անձանց անազատութեան մէջ պահելու ժամկէտներում։ Նոր կիրառւելիք օրէնքի համաձայն՝ ծանր յանցագործութիւնների մէջ մեղադրւող անձիք կարող են մինչ դատարանի կողմից մեղադրական որոշում կայացնելը պահւել կալանքի տակ՝ մինչեւ 3 տարի, իսկ թեթեւ յանցագործութիւնների մէջ մեղադրւողները՝ 1 տարի։
Յիշեալ փոփոխութիւնները ընդունւել են 2005-ի մարտի 23-ին եւ նախատեսւում են կիրառել մինչեւ 2010-ի դեկտեմբերի 31-ը։
Յիշեալ փոփոխութիւնների կիրառման արդիւնքում, ազատութեան մէջ կյայտնւեն Հրանտ Դինքին սպանած Օգիւն Սամասթը, «Էրգենեկոն»-ի գործով անցնող երդւեալ հակաՀայ գործիչ Դողու Փերինչեքը եւ Վելի Քիւչուքը։ Յիշեալ անձանց կալանքի տակ գտնւելու ժամկէտն անցել է 3 տարուց։
Յիշեցնենք, որ Օգիւն Սամասթի փաստաբանի դիմումի համաձայն՝ Օգիւն Սամասթի գործերը տեղափոխւել են Ստամբուլի անչափահասների համար նախատեսւած դատարան, քանի որ փաստաբանը հիմնաւորել է, թէ սպանութեան պահին Սամասթը անչափահաս է եղել։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment