«Պէտք է զգօնութեամբ դիմագրաւել
Թուրքիայի Միջին Արեւելք ներթափանցումը»

Միջին Արեւելքի Հայ Դատի յանձնախմբերի եւ

մարմինների մէկօրեայ խորհրդաժողով

2 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2010
Միջին Արեւելքի Հայ Դատի գրասենեակի կազմակերպութեամբ Բէյրութի Բուրջ Համուդի «Շաղզոյեան» կենտրոնում կայացաւ Միջին Արեւելքի Հայ Դատի յանձնախմբերի եւ մարմինների ներկայացուցիչների մէկօրեայ խորհրդաժողովը՝ նպատակ ունենալով քննարկել Միջին Արեւելքում գործող Հայ Դատի մարմինների դժւարութիւններն ու աշխատանքները՝ շրջանային ներկայ քաղաքական զարգացումների լոյսի տակ:

Այս առիթով Լիբանան էր այցելել նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Լեւոն Մկրտչեանը, որն իր հերթին խօսեց այս փուլում նման մի խորհրդաժողովի կազմակերպման անհրաժեշտութեան մասին: Նա իր խօսքում յայտարարեց. «Մասնաւորապէս, վերջին վեց կամ եօթը ամիսների ընթացքում Թուրքիան յատուկ ուշադրութիւն է դարձնում այսպէս կոչւած նոր օսմանիզմի քաղաքականութեանը եւ Արաբական աշխարհում դա շատ կարեւոր է համարւում. հետեւաբար՝ մենք որպէս կուսակցութիւն, որպէս կազմակերպութիւն, որը հիւրընկալւել է արաբական երկրների կողմից՝ Հայոց Ցեղասպանութիւնից անմիջապէս յետոյ, այդ շրջանում պէտք է ունենանք մեր յստակ առաջադրանքները:

Մենք պէտք է հասկանանք այս երկրների քաղաքականութիւնը, պէտք է կարողանանք գնահատել իրավիճակի նրբութիւնը, նաեւ հայ համայնքը պէտք է կարողանայ պաշտպանել իր պատմական իրաւունքները, ինչպէս նաեւ հասկանալի դառնայ տւեալ ժողովուրդների համար»:

Միջին Արեւելքում հետզհետէ աւելի ծաւալւող եւ ուժեղացող թուրքական դերակատարութիւնը, ինչպէս նաեւ Թուրքիայի սերտ գործակցութիւնը՝ արաբական պետութիւնների հետ, հայ ժողովրդին նոր մարտահրաւէրների դէմ-յանդիման են դնում, որոնց պէտք է մօտենալ յաւելեալ գիտակցութեամբ, ամենայն զգաստութեամբ եւ առողջ գործելակերպով, որոնք քննարկելու լաւագոյն միջոցը նման խորհրդաժողովների կազմակերպումն է:


«ԱԼԻՔ»

0 Պատգամ: