«ԱՄՆ-Ը ԱՆՏԱՐԲԵՐ Է ՂԱՐԱԲԱՂԵԱՆ
ԿԱՐԳԱՒՈՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ, ԻՆՉԸ
ԽԱՐԽԼՈՒՄ Է ՆՐԱ ԴԻՐՔԵՐԸ»
Միացեալ Նահանգները անտարբերութեամբ է վերաբերւում Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը, ինչը խարխլում է Վաշինգտոնի դիրքերը եւ կարող է նպաստել ռազմական գործողութիւնների վերսկսմանը, - ամերիկեան հեղինակաւոր National Review ամսագրում գրել է Փենսլիւանիայում գտնւող հետազոտական կենտրոններից մէկի փորձագէտ Ստեֆան Բլանկը:
Ամերիկացի փորձագէտը ներկայացրել է, թէ ինչով է այս հակամարտութեան կարգաւորումը կարեւոր ԱՄՆ-ի ռազմավարական շահերի համար. - «Չմիջամտելով խնդրին` Վաշինգտոնը ոչ միայն ամրապնդում է Հայաստանի կախւածութիւնը Մոսկւայից, օտարումը Թուրքիայից ու Եւրոպայից, այլեւ խարխլում այն յաջողութիւնը, որն արձանագրում է Ադրբեջանը` էներգետիկ ոլորտում Եւրոպայի դիրքերն ամրապնդելիս։ Շարունակական անուշադրութիւնը Ադրբեջանի ու Անդրկովկասի նկատմամբ կարող է միայն քայքայել Միացեալ Նահանգների դիրքերը, վարկաբեկել երկրի հեղինակութիւնը տարածաշրջանում, միւս կողմից` ամրապնդել Ռուսաստանի հաւատամքը, որ ինքն է գլխաւոր դերակատարը նախկին Խորհրդային Միութեան տարածքում»։
Վերլուծաբանի համոզմամբ` արդիւնաւէտ բանակցութիւնների բացակայութիւնը կարող է պարարտ հող ստեղծել հակամարտութիւնը պատերազմական ճանապարհով կարգաւորելու համար։ Ընդգծելով, որ ռազմական գործողութիւնների վերսկսումը հումանիտար աղէտ կդառնայ, ամերիկացի վերլուծաբանը ներկայացնում է իրադարձութիւնների զարգացման սեփական սցենարը. - «Չնայած Ադրբեջանի խոշորածաւալ ռազմական բիւջէին` փորձագէտների մեծ մասը դեռեւս կարծում է, որ Բաքւի ռազմական կարողութիւնները համարժէք չեն Հայաստանի հնարաւորութիւններին, եւ որ Ադրբեջանը նախնական յարձակողական հարւածից յետոյ ամենայն հաւանականութեամբ պարտութիւն կկրի, եթէ, իհարկէ, չսահմանափակւի նեղ ճակատով յարձակմամբ (թէեւ Հայաստանը կարող է եւ թոյլ չտալ, որ ռազմական գործողութիւնները որոշակի նեղ ճակատամարտով իրականացւեն)»:
«Աւելին, շատ հնարաւոր է, որ Մոսկւան միջամտի, ինչպէս որ արեց 90-ականներին` ադրբեջանական կողմի յաղթանակը կասեցնելու համար, ինչը, իր հերթին, բաւական դժւարին կացութեան մէջ կդնի Թուրքիային, որը, ի տարբերութիւն 90-ականների, այժմ բաւական լաւ յարաբերութիւնների մէջ է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Ռուսաստանի հետ», - շարունակում է վերլուծաբանը:
Վերլուծելով տարածաշրջանային զարգացումները` փորձագէտն արձանագրում է, որ 2010-ը բաւական լաւ տարի էր Ադրբեջանի համար` միջազգային հանրութեան հետ յարաբերութիւնների ամրապնդման, էներգետիկ ոլորտում մի շարք նոր պայմանագրերի կնքման առումով։ «Արդիւնքում, Ադրբեջանը այժմ ռազմավարական տեսանկիւնից դարձել է առաւել կարեւոր գործընկեր Արեւմուտքի, այդ թւում` Միացեալ Նահանգների համար, մինչդեռ Հայաստանը, ճիշտ հակառակը, շարունակում է կախւածութիւնը Ռուսաստանից։

Հեղինէ Բունիաթեան
0 Պատգամ:
Post a Comment