Անատոլի Ցիգանոկ.-
Բանակցութիւններն առանց Լեռնային
Ղարաբաղի ոչնչի չի յանգեցնի
Յունւար 11, 2011 22:41
Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հետագայ բանակցութիւնները որեւէ արդիւնք չեն տայ, եթէ դրանցում ներկայացւած չլինի Լեռնային Ղարաբաղը: NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նման կարծիք է յայ
տնել Քաղաքական եւ ռազմական վերլուծութեան ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար, փորձագէտ Անատոլի Ցիգանոկը: Նրա կարծիքով, Ղարաբաղեան հակամարտութիւնը առաջիկայում զգալի «շարժ» չի արձանագրի:
«Դրա համար կան մի շարք գործօններ, ինչպէս ներքին, այնպէս էլ արտաքին: ԱՄՆ-ում, որը բանակցային գործընթացի ակտիւ մասնակից է, փոխւում է իշխանութիւնը Կոնգրէսում, 2012թ. Ադրբեջանում լուրջ ընտրութիւններ են լինելու, նաեւ սուր է լինելու փախստականների հարցը. Ո՞ւր են նրանք գնալու: Ապա կանգնելու է Գաբալայի ՌԼԿ խնդիրն ու այդ հարցին Ռուսաստանի մասնակցութիւնը»,- թւարկել է Ցիգանոկն ու ամփոփել, որ, ընդհանուր առմամբ, միջնորդ երկրների կարծիքները Ղարաբաղեան հարցի կարգաւորման մեթոդների վերաբերեալ տարբերւում են իրարից: Ըստ փորձագէտի՝ այդ հանգամանքներից ելնելով կարելի է ասել, որ 2011թ. Հարաւային Կովկասում փայլուն զարգացում ակնկալել պէտք չէ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment