Ճապոնիայում կցուցադրեն

առաջին 3D սերիալը



19:19 • 14.01.11
Sony կորպորացիան միւս շաբաթ կսկսի առաջին 3D սերիալի ցուցադրումը: Tokyo Control հեռուստասերիալը աւիադիսպեչերների մասին է. առաջին սերիան կհեռարձակւի հունվարի 19-ին` SkyPerfecTV 3D հեռուստաալիքով:
CNET-ը նշում է, որ նկարահանումներից առաջ հեռուստասերիալի ռեժիսոր Գակու Նիրիտան ուղևորւել է Հոլիվուդ, որպէսզի խորհրդակցի էյմզ Քամերոնի` «Աւատար» ֆիլմը պատրաստած մասնագէտների հետ:
Ինչպէս յայտնում է pcnews.am-ը, Tokyo Control-ը կկարողանան դիտել SkyPerfecTV ալիքի 391 հազ. բաժանորդները: «3D տեխնոլոգիաները սկսեցին զարգանալ անցած տարի, իսկ այս տարի սպասւում է շատ բուռն զարգացում»,- յայտարարել է Sony-ի եռաչափ նախագծերի գլխաւոր տնօրէն Ակիրա Շիմազուն:
2010թ. հոկտեմբերին Sky բրիտանական հեռարձակող ընկերութիւնը գործարկեց առաջին եռաչափ ալիքը Եւրոպայում, որն օրական 14 ժամ ցուցադրում է ֆուտբոլային հանդիպումներ, ինչպէս նաև մուլտֆիլմներ:

Tert.am

0 Պատգամ: