Իրանցի երգչուհի Գուգուշը մերժել է

ադրբեջանցիներին եւ երգել հայերէն



Յունւար 13, 2011 16:20
Ադրբեջանական լրատւամիջոցները խիստ քննադատութեան են ենթարկել իրանցի երգչուհի Գուգուշին , ով պատրաստւում է այցելել Հայաստան:
«Գուգուշին հրաւիրել են հիւրախաղերով հանդէս գալ Ադրբեջանում, սակայն, այդ հիւրախաղերի կազմակերիչները տեղեկացրել են, որ երգչուհին հրաժարւել է ելոյթ ունենալ Ադրբեջանում, պարզաբանելով, որ այդ ընթացքում մտադիր է համերգով հանդէս գալ Հայաստանում:
Այս առնչութեամբ ադրբեջանական լրատւամիջոցներից մէկը գրել է. «Եթէ անկեղծ լինենք, արժէ մտածել, թէ որքանով է մեզ պէտք մի երգչուհու այցելութիւնն Ադրբեջան, ով նշանակութիւն չի տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի հետ պատերազմական վիճակում է գտնւում եւ մինչեւ վերջերս կատարում է ադրբեջանական երգերը հայերէնով»:
Նկատենք, սակայն, որ մասնաւորապէս, իր ելոյթներում Գուգուշը կատարում է Գուսան Շահէնի երգերից մէկը:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: