Հէյդար Ալիեւի անւան ֆորումը խոշոր
գումարով «քցել է» ռուսներին
Յունւար 14, 2011 15:49
Ռուսաստանում ձերբակալւել է Ադրբեջանի մի քաղաքացի, ով 6 ամիս շարունակ Նովոսիբիրսկում իրականացրել է խոշոր խարդախութիւն:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարութիւնից հաղորդել են, որ խաբեբան ձեռք է բերել Նովոսիբիրսկի բնակիչների վստահութիւնը` կեղծելով տարբեր փաստաթղթեր: Նա խաբել է մի քանի տասնեակ մարդկանց, կազմակերպութիւնների եւ նոյնիսկ բանկերի:
«Իրաւապահ մարմինների աշխատակիցները հաւաքել են ծանրակշիռ ապացոյցներ, ըստ որի` խաբեբան Հէյդար Ալիեւի անւան ադրբեջանական միջազգային ֆորումի միջոցով օրինականացրել է 14 միլիոն ռուբլի»,-հաղորդել է ՆԳ նախարարութեան ներկայացուցիչ Նատալյա Ժուբրինան:
Սակայն, ըստ նախնական տւեալների, ադրբեջանցի չարագործը Նովոսիբիրսկում աւելի շատ գումար է «աշխատել»: Խօսք է գնում 50 միլիոն ռուբլու մասին:
Խաբեբան յաջողացրել է մեկնել Ադրբեջան,, որտեղ թաքնւել է որոշ ժամանակ: Հայրենիքում նա փոխել է իր անունը եւ վերադարձել Ռուսաստան:
Ներկայումս կասկածեալը գտնւում է հսկողութեան տակ: Իրականացւում է հետաքննութիւն:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment