NY Times.-
Իսրայէլն իր ԱԷԿ-ում փորձարկել է
Stuxnet վիրուսը
17:05 • 16.01.11
Իսրայէլն իր սեփական ԱԷԿ-ում անցկացրել է հզօր համակարգչային Stuxnet վիրուսի փորձարկում, որը կարող է շարքից հանել ատոմակայանը:
Ինչպէս յայտնում է The New York Times թերթը, դա դարձել է Իրանի կողմից միջուկային սպառնալիքի կանխարգելմանն ուղղւած ամերիկա–իսրայէլական համատեղ ջանքերի մի մասը:
Դրա համար իսրայէլական «Դիմոնա» գաղտնի ձեռնարկութիւնում ստեղծւել են ուրանի հարստացման իրանական Նաթանզ կենտրոնում առկայ պայմանները:
Թերթի տւեալներով` ամերիկացի և իսրայէլցի մասնագէտները երկու տարւայ ընթացքում խնամքով պահպանւող «Դիմոնեում» փորձարկել են համակարգչային «որդը»:
Թերթը մէջբերում է անանուն ռազմական փորձագէտների և «Դիմոնային» ծանօթ հետախուզութեան մասնագէտների յայտարարութիւնները, ըստ որոնց` այնտեղ տեղակայւած են ցենտրիֆուժներ, որոնք գործնականում համարժէք են Նաթանզում օգտագործւողներին:
Արևմտեան առաջնորդները մտավախութիւն ունեն, որ իրանական միջուկային ծրագիրը միայն ատոմային զէնք ստեղծելու համար քաղածածկոյթ է, չնայած Թեհրանը վստահեցնում է, որ իր նպատակը էլեկտրաէներգիայի արտադրութիւնն է:
Փորձագէտների կարծիքով` Իրանի միջուկային ծրագիրը, հաւանաբար, դարձել է պետական մասնակցութեամբ Stuxnet վիրուսի կիրառմամբ յարձակման թիրախ:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment