Ծրագրւած էր ոչնչացնել Հրանտ Դինքին

սպանած թուրքի լակոտին


09:56 • 13.01.11
Թուրքիայում ծրագրւում էր ոչնչացնել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգիւն Սամասթին։ Այս մասին գրում է թուրքական Milliyet օրաթերթի թղթակից Նեդիմ Շեները իր «Կարմիր ուրբաթ. ո՞վ կոտրեց Դինքի գրիչը» վերնագրով գրքում, որը շուտուվ կյայտնւի գրախանութներում։
Ըստ Milliyet-ի՝ գրքում Նեդիմ Շեները ներկայացնում է այնպիսի տեղեկութիւններ, որոնք կարող են լոյս սփռել Հրանտ Դինքի սպանութեան որոշ մանրամասների վրայ։ Իսկ այդպիսի տեղեկութիւններից մէկը, ըստ թերթի, Օգիւն Սամասթի դէմ ծրագրւած մահափորձի մասին է։
Գրքում Նեդիմ Շեները նշում է, որ Սամսունում ձերբակալւած Օգիւն Սամասթը ոստիկանական տեղեմասում յայտնել է իր դէմ ծրագրւող հնարաւոր մահափորձի մասին, սակայն այդ ամէնն ինչ–ինչ պատճառներով տեղ չի գտել իրաւապահների կազմած արձանագրութիւնում։
«Սպանութիւնից յետոյ ցանկանում էի յանձնւել Ստամբուլում։ Սակայն որոշեցի գնալ Տրապիզոն և այնտեղ յանձնւել. գոնէ ևս մէկ անգամ կտեսնէի ծնողներիս։ Բայց ձերբակալւեցի Սամսունում։ Լաւ է՝ ձերբակալւեցի, հակառակ դէպքում ինձ սպանելու էին Գիրեսունում»,– հարցաքննութեան ժամանակ ասել էր Սամասթը։
Յիշեցնենք, որ ամիսներ առաջ Ստամբուլի դատարանը, բաւարարելով Օգիւն Սամասթի փաստաբան Լևէնթ Եըլդըրըմի պահանջը, որոշում էր կայացրել Սամասթին դատել որպէս անչափահասի: Այս դէպքում Սամասթին սպասւում է շատ աւելի մեղմ պատիժ: Նրա նկատմամբ սահմանւելիք ցանկացած պատժաչափ կնւազեցւի 5 տարով:
2007թ. Յունւարի 19-ին Ստամբուլում Օգիւն Սամասթը փողոցում գնդակահարեց «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքին։ Խմբագրապետի սպանութեան գործի դատաւարութիւնն ընթանում է արդէն չորս տարի, և որևէ շօշափելի արդիւնք առայժմ չի գրանցւել։

Tert.am

0 Պատգամ: