Ադրբեջանական լրատւամիջոցները ստում են.
Նիկոպոլում ամէն ինչ հանգիստ է՝
հայերի հանդէպ ազգամիջեան
թշնամանք չկայ
Յունւար 11, 2011 17:18
Նիկոպոլում ամէն ինչ հանգիստ է եւ ոչ մի ազգամիջեան բախում չկայ: NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում այս մասին տեղեկացրեց Նիկոպոլի Հայ համայնքի ղեկավար Տիգրան Սարգսեանը՝ յաւելելով, որ դէպքերի նման զարգացման մասին խօսք անգամ լինել չի կարող:
«Նիկոպոլում ամէն ինչ, խաղաղ ու հանգիստ է. յուզումների վերաբերեալ այստեղ նոյնիսկ ակնարկ չկայ»,-յայտնեց Սարգսեանը:
Խօսելով ուկրաինացիների կողմից հայկական խաչքարը կոտրելու մասին, նա պարզաբանել էր, որ հայի կողմից սպանւած ուկրաինացիներից մէկն ապրել է խաչքարի մօտ գտնւող շէնքում, որի թաղումից վերադառնալիս մի խումբ հարբած ուկրաինացիներ որոշել են «վրէժ լուծել» խաչքարից:
«Այս դէպքը կրում է անձնական, այլ ոչ զանգւածային բնոյթ: Երիտասարդների խումբը ջարդել է խաչքարը, լինելով ոչ սթափ վիճակում: Այս արարքը դատապարտւել է հասարակութեան կողմից, իսկ վանդալիզմի 4 հեղինակներն արդէն ձերբակալւած են»,- նշել է Սարգսեանը:
Հարցին, թէ ճի՞շտ է, որ Նիկոպոլում զանգւածաբար ջարդում ու թալանում են հայկական խանութներ, համայնքի ղեկավարը պատասխանել է. «Այդ ո՞վ է ասել: Չկայ այդպիսի բան. այդ ամէնն ապատեղեկատւութիւն է: Այստեղ ամէն ինչ խաղաղ է»:
Յիշեցնենք, որ 2011-ի յունւարի 1-ին Ուկրաինայի Նիկոպոլ քաղաքի գիշերային ակումբներից մէկում 2 խմբաւորումների միջեւ ծեծկռտուք էր տեղի ունեցել՝ ազգութեամբ Հայ տղայի մասնակցութեամբ: Կռւի ընթացքում երիտասարդը դանակարահել էր 4 հակառակորդի, որոնցից 2-ը մահացել էին: Տ. Սարգսեանի տւեալներով՝ միւս 2 տուժածներց մէկն արդէն դուրս է գրւել հիւանդանոցից, իսկ միւսի կեանքին վտանգ չի սպառնում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment