RSF.–
Օրհան Փամուքի Սրի Լանկա կատարելիք
այցը մտահոգիչ է
09:39 • 21.01.11
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպութիւնը յայտարարութիւն է տարածել՝ քննադատելով բոլոր այն գրողներին, ովքեր պատրաստւում են մասնակցե
լ Սրի Լանկայում կայանալիք գրականութեան փառատօնին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman օրաթերթը։
«Սրի Լանկայում մեծ թւով գրողներ, լրագրողներ և ընդդիմադիրներ ենթարկւում են բռնութիւնների։ Այն դէպքում, երբ այդ երկրում օրէցօր մեծանում են խօսքի ազատութեան դէմ ուղղւած ճնշումները, ուղղակի մտահոգիչ է Փամուքի և միւս օտարերկրեայ գրողների՝ այդ փառատօնին մասնակցելու որոշումը»,– նշւում է յայտարարութիւնում։
Նշենք, որ Յունւարի 26–ին Սրի Լանկայում տեղի է ունենալու գրականութեան փառատօն, որին մասնակցելու են 10 օտարերկրեայ գրողներ, այդ թւում՝ Նոբելեան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուքը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment