Եւրայանձնաժողով.-

ԵՄ-ն լիովին աջակցում է Ղարաբաղեան

հակամարտութեան բոլոր երեք սկբունքներին



Յունւար 20, 2011 20:15
Եւրամիութիւնը, իհարկէ, լիովին աջակցում է Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բոլոր երեք սկզբունքները՝ ժողովուրդների ինքնորոշման իրաւունք, տարածքային ամբողջականութիւն եւ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում: Այդ մասին NEWS.am-ին յայտնել է Եւրայանձնաժողովի մամուլի քարտուղար Մայքլ Կարնիտշնիգը (Michael Karnitschnig):
«Մենք նաեւ լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռնարկած ջանքերին եւ պատրաստ ենք աջակցել հակամարտութեան կարգաւորմանը»,- ասւած է յայտարարութեան մէջ:
Նշենք, որ ադրբեջանական լրատւամիջոցներից մէկում տեղադրւել էր Եւրոպական յանձնաժողովի ղեկավար Խոզէ Մանուել Բարոզուի` Բաքւի պետական համալսարանում ունեցած ելոյթի տեսագրութիւնը, որում եւրոպացի պաշտօնեան ասել էր, թէ «Եւրոպական Միութիւնը լիովին աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնն ու այլ համաձայնեցւած սկզբունքները, նաեւ ԵԱՀԿ Մինսկի ջանքերին, մենք պատրաստ ենք ոչ միայն քաղաքական օգնութիւն ցուցաբերել, այլեւ օգնութիւն ցուցաբերել վերականգնողական աշխատանքներում, երբ հակամարտութիւնը կարգաւորւի»:
Չգիտես ինչու ադրբեջանցի լրագրողները որոշել են, որ այլ սկզբունքների տակ չեն հասկացւում Ղարաբաղեան հակամարտութեան միւս հիմնարար սկզբունքները:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: