Թուրքիայում Հայոց Ցեղասպանութեան

մասին պիէս կբեմադրւի



Յունւար 14, 2011 23:59
Թատրոնի յայտնի թուրք դերասան, ռեժիսոր եւ պրոդիւսեր Հալդուն Դորմենը մտադիր է 2011-ի ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանութեան մասին պիէս բեմադրել Հայոց Ցեղասպանութեան մասին, հաղորդում է Nouvelles d’Arménie-ն՝ յղում անելով թուրքական Internethaber-ին:
Դորմենի վերջին նախագիծը քրդերէնով բեմադրւած «Ձմեռային պատմութիւն»-ն էր՝ Անկարայում թատերական փառատօնի շրջանակներում: Պիէսի ցուցադրութիւնից յետոյ յայտնի դերասանը յայտարարել է, որ իր յաջորդ նախագիծը Հայոց Ցեղասպանութեան մասին պիէսի բեմադրութիւնն է լինելու:
«Նեջեդ Բայանդուրը գեղեցիկ պատմութիւն է գրել: Որեւէ մեղադրանք չկայ այդ պատմութեան մէջ, որն ուղղակի նկարագրում է, թէ ինչպէս է ոչնչացւել ժողովուրդը, ինչպէս է դրախտը վերածւել դժոխքի: Դա սիրոյ պատմութիւն է, որը տեղի է ունենում Վանում: Սիրահար զոյգը հանդիպում է 50 տարի անց»,- ասել է Դորմենը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: