Սահմանին երկու զինւոր է վիրաւորւել
10:24 • 17.01.11
Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զէնքերից շարունակում է պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Միայն անցած շաբաթւայ ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները Պաշտպանութեան Բանակի դիրքերի ուղղութեամբ արձակել են աւելի քան 550 կրակոց, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է վիրաւորներ:
Ինչպէս յայտնում են ԼՂՀ Պաշտպանութեան Բանակից, Յունւարի 14-ին ժամը 12.25-ի սահմանում շփման գծի հարաւարևելեան (Մարտունու) ուղղութեամբ հակառակորդի կողմից արձակւած գնդակից ձախ անրակի շրջանում հրազէնային վիրաւորում է ստացել շարքային զինծառայող 1992թ. ծնւած Վարդան Անդրանիկի Յարութիւնեանը:
Ժամը 12.50-ին տեղափոխւել է զինւորական հիւանդանոց: Վիճակը բաւարար է:
Դրանից մէկ օր անց` յունւարի 15-ին ժամը 17.20-ի սահմանում նմանատիպ մէկ այլ միջադէպ է արձանագրւել Ղարաբաղա-ադրբեջանական զօրքերի շփման գծի արևելեան (Ասկերանի) ուղղութեամբ: Հակառակորդի կողմից ձեռնարկւած հերթական հրաձգութեան արդիւնքում ձախ բազկի շրջանում հրազէնային վիրաւորում է ստացել Պաշտպանութեան Բանակի շարքային զինծառայող 1992թ. ծնւած Խաչատուր Մուրադի Ասլանեանը:
Ժամը 18.00-ին տեղափոխւել է զինւորական հիւանդանոց: Վիճակը բաւարար է: Վերոնշեալ միջադէպերի հետ կապւած միւս մանրամասները ճշտւում են:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment