Wikileaks.-

Թուրքիան աջակցել է Գուանտանամոյի

բանտարկեալների խոշտանգումներին



Յունւար 18, 2011 11:36
Թուրքիան 2002թ. թոյլատրել է Միացեալ Նահանգներին օգտագործել Ինջիրլիքի աւիաբազան ահաբեկչութեան մէջ կասկածւող անձանց Գուանտանամոյի բանտ տեղափոխելու համար, «Յանցագործների արտակարգ յանձնում» ծրագրի շրջանակներում (ԿՀՎ-ի եւրոպական բանտերում պահւող անձանց տեղափոխումը երկրներ, որտեղ խոշտանգումները սովորական երեւոյթ են), գրում է «Guardian»-ը:
Թուրքիայի ներգրաււածութիւնը կասկածելի ծրագրին բացայայտել է Wikileaks-ը 2006թ. յունիսի 8-ի գաղտնի հեռագրի հրապարակմամբ: Հեռագրի հեղինակը Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ռոսս Վիլսոնն է:
«Թուրքիայի ռազմական օդուժը թոյլատրել է Fundamental Justice ծրագրով օգտագործել Ինջիրլիքի ռազմակայանը, սակայն 2006թ-ին թոյլտւութիւնը չեղեալ է յայտարարւել»,- ասւած է նամակում:
Յատկանշական է, որ հեռագիրը հակասում է Թուրքիայի իշխանութիւնների յայտարարութիւններին: 2006թ. թուրքական ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը յայտարարում էր, որ «թուրքական կառավարութիւնն ու Թուրքիան երբէք չեն մասնակցել գաղտնի տեղափոխումներին»: Վերջերս Թուրքիան յայտնւել էր եւրոպական 14 երկրների շարքում, որոնք զբաղւած են դատապարտեալների գաղտնի տեղափոխումներով:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: