Economist.-
Կարսի հյուշարձաններն ապահով չեն,
երբ էրդողանը մերձակայքում է
15:40 • 14.01.11
«Կարսի յուշարձաններն ապահով չեն, երբ Ռեջեփ Թայիփ էրդողանը մերձակայքում է»,– գրում է Economist հանդէսը, անդր
ադառնալով Թուրքիայի վարչապետի՝ Կարսում գտնոող Հայ–թրքական «բարեկամութեան» յուշարձանը քանդելու մասին յայտարարութգանը։
Հանդէսը յիշեցնում է, որ անցած տարի Թուրքիայի վարչապետի Կարս կատարած այցելութեան ժամանակ Կարսի քաղաքապետը, որն էրդողանի «Արդարութիւն և զարգացում» կուսակցութեան անդամ է, Էրդողանի զայրոյթից խուսափելու համար կարգադրել էր հեռացնել մերկ կրծքով յաւերժահարս պատկերող շատրւանը։
Իսկ ահա անցած շաբաթ, գրում է Economist–ը, Կարս կատարած մէկ այլ այցի ժամանակ, էրդողանը պահանջում է հանել Հայ- թրքական «բարեկամութիւն»ը խորհրդանշող յուշարձանը՝ պատճառաբանելով, թէ 30 մետր բարձրութիւն ունեցող արձանը «հրէշաւոր է»։
Չնայած այն հանգամանքին, որ Էրդողանը պնդում է, թէ իրեն նման որոշում կայացնել ստիպել է իր «գեղագիտական ճաշակը», այդուհանդերձ, ինչպէս գրում է Еconomist-ը, ոմանք կասկածում են, թէ դա այդպէս է, և կարծում են, որ յունիսին Թուրքիայում տեղի ունեցող ընտրութիւնների նախաշէմին Էրդողանը պարզապէս այդ քայլով փորձել էր սիրաշահել թուրք ժողովրդին։Քանի որ, ինչպէս նշւում է յօդւածում, շատ թուրքեր այդ յուշարձանը ընկալում են որպէս 1915թ. Հայոց Ցեղասպանութեան ճանաչում։
Յօդւածում նշւում է նաև, որ Էրդողանը հրաժարւեց նաև Հայաստանի հետ 2009թ. ստորագրած արձանագրութիւններից՝ նշելով, որ արձանագրութիւնները կվաւերացւեն այն դէպքում միայն, երբ Հայաստանը դուրս գայ «գրավւած 7 տարածքներից», իսկ «Հայաստանը սպառնում է խզել գործարքն ամբողջովին»,– գրում է հանդէսը։
Այն նաև նշում է, որ Էրդողանը իր վերոնշեալ քայլը պատճառաբանել է այն հանգամանքով, որ այդ յուշարձանի մերձակայքում է գտնւում հին մահմեդական գիտնական Հասան Հարաքանիի դամբարանը
«Նրանք տարօրինակ բան են կառուցել նրա դամբարանի մօտ..., սա անհեթեթութիւնէ »,– բողոքել է Էրդողանը։

Tert.am
***–
Դիտել նաեւ.–
0 Պատգամ:
Post a Comment