Ղարաբաղեան պատերազմի
«կանացի» դէմքը
«Պատերազմը մեզ` կանանց շատ է կոփել: Մենք այնպիսի բաների միջով ենք
անցել, որ եթէ պահանջւէր տրակտորով Մարս թռչել, դա էլ կանէինք»
15:11 Յունւար 10, 2011
Կարինէ Օհանեան, Անահիտ Դանիէլեան, Կովկաս
Կովկասեան լրատու
Կովկասեան լրատու
Պատերազմը կարծես առյաւէտ փոխել է գենդերային բալանսը Լեռնային Ղարաբաղում, որտեղ կանանց դերը գնալով աւելի ծանրակշիռ է դառնում:
Չնայած Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնում կայ ընդամէնը 3 կին նախարար եւ 5 պատգամաւոր, հասարակական եւ բիզնես ոլորտներում նրանք յաճախ թւային գերակշռութիւն ունեն տղամարդկանց նկատմամբ:
Սա նշանակալի շրջադարձ է ղարաբաղեան հասարակութեան համար, որը դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում խիստ աւանդապահ էր. այս փոփոխութիւնները կանայք հիմնականում վերագրում են իրենց լիարժէք մասնակցութեանը պատերազմին:
«Չնայած այն փաստին, որ ռազմական գործողութիւններին հիմնականում տղամարդիկ էին մասնակցում, կանանց դերն այս պատերազմում պակաս կարեւոր չէր», - ասում է ԼՂՀ միջազգային համագործակցութեան կենտրոնի տնօրէն Ժաննա Կրիկորովան: Նրա ղեկավարած կազմակերպութիւնը համակարգում է Լեռնային Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպութիւնների կապերը միջազգային ոչ կառավարական կազմակերպութիւնների հետ:
«Չնայած սա հակասում է կովկասեան մտածելակերպին, բազմաթիւ ղարաբաղեան կանայք, զանց առնելով իրենց աւանդական դերը, տղամարդկանց հետ հաւասար մասնակցել են մարտերին: Միւսներն էլ իրենց ուսերին են կրել պատերազմական տարիների բոլոր դժւարութիւնները»:
Միջազգային հանրութեան կողմից այդպէս էլ ճանաչում չստացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը անջատւել է Ադրբեջանից եւ 1994 թւականին հաստատւած հրադադարից ի վեր փաստացիօրէն անկախ է:
ԼՂՀ տարածաշրջանային բիզնես կենտրոնի անցկացրած ուսումնասիրութեան արդիւնքում պարզւել է, որ կանայք շատ աւելի արագ են յարմարւել հետպատերազմեան կեանքին. այն ժամանակ`Ադրբեջանի հետ յարաբերութիւնների վատթարացման պայմաններում, Ղարաբաղի տնտեսութիւնը ողբալի վիճակում էր:
«Քանի որ Հայ կանայք պատասխանատւութիւն են կրում իրենց ընտանիքների համար, թոյլ սեռի բազմաթիւ ներկայացուցիչներ նախաձեռնութիւն դրսեւորեցին` աւելի ակտիւ դառնալով: Այս սոցիալական ակտիւութիւնը պահպանւեց նաեւ հետագայում, ինչը նշանակում է, որ Ղարաբաղում կեանքը փոխւել է», - ասում է Կրիկորովան:
Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը խորհրդային տարիներին Ադրբեջանի կազմի մէջ էր մտնում: 1988 թւականին Ղարաբաղի հայերը, որոնք կազմում էին տեղական բնակչութեան մեծամասնութիւնը, դիմեցին խորհրդային իշխանութիւններին` Հայաստանին միանալու նպատակով: Արդիւնքում` Բաքւում եւ Ադրբեջանի այլ հատւածներում ազգամիջեան բախումներ սկսւեցին` նախանշելով Խորհրդային Միութեան անկումը:
Լեռնային Ղարաբաղում կանայք մասնակցում էին պաշտպանական գործողութիւններին, իսկ ոմանք տղամարդկանց հետ միասին կռւում էին ճակատում: Մարգարիտա Թառանեանը, շատերի նման, բուժքոյր է եղել 1992-94 թւականներին:
«Մինչեւ հիմա էլ չեմ հասկանում, թէ ինչպէս կարողացանք փրկւել: Չեմ կարողանում հաւատալ, որ այդ բոլոր սարսափելի ու ցուրտ օրերից յետոյ կարողացել եմ պահպանել առողջութիւնս», - պատմում է պատերազմի վետերանը:
Բարձրագոյն մանկավարժական կրթութիւն ունեցող Մարգարիտան ներկայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան զինւած ուժերի մայոր է եւ աշխատում է պաշտպանութեան շտաբում: Եւ եթէ նախկինում ուսերիզներով կանանց հազւադէպ կարելի էր տեսնել Ղարաբաղում, ապա այժմ`պատերազմից յետոյ, դա սովորական երեւոյթ է, չնայած նրանք այլեւս ռազմաճակատ չեն գնում:
«Այնպիսի տղաներ զոհւեցին, մէկը միւսից լաւը: Բա աղջիկները...», - արցունքներն աչքերին պատմում է Թառանեանը` վերյիշելով, թէ ինչպէս էր մարտի ժամանակ սպանւել նրա ընկերուհին` նոյնպէս Մարգարիտա անունով, ում մարմինը տանելու համար ստիպւած էին եղել սպասել մութն ընկնելուն:
Պատերազմին մասնակցած տղամարդկանց խօսքերով` հրադադարից յետոյ կանայք այդպէս էլ չվերադարձան իրենց աւանդական կարգավիճակին: «Լեռնային Ղարաբաղի անկախութեան շարժման» ակտիւիստ Գագիկ Աւանէսեանի խօսքերով` կանանց ցուցաբերած աջակցութիւնը պատերազմի տարիներին շատ մեծ նշանակութիւն է ունեցել. նրանք արիւն էին յանձնում վիրաւորների համար, ուտելիք էին պատրաստում, առաջին բժշկական օգնութիւն ցուցաբերում:
«Իհարկէ, այսօր ոչ թէ պատերազմի վետերաններն են ակտիւ, այլ աւելի երիտասարդ կանայք: Այնպիսի տպաւորութիւն է, թէ երիտասարդներն աւելի պասիւ են դարձել, եւ յաճախ կանայք են իրենց վրայ պատասխանատւութիւնը վերցնում», - ասում է Աւանէսեանը:
Սակայն պատերազմի սարսափներն ու բռնութիւնները չէին կարող անհետեւանք մնալ կանանց համար: Վետերաններից շատերը չեն կարողացել համապատասխան հոգեբանական օգնութիւն ստանալ (Տես` http://iwpr.net/report-news/mental-scars-karabakh-war-veterans) պատերազմի սարսափները յաղթահարելու համար, իսկ հակամարտութեան տարիներին բուժքրոջ պարտականութիւններ կատարող կանայք յաճախ անգամ նւազագոյն օգնութիւն չեն ստանում:
«Թւում է` այն ժամանակ պէտք է վախենայի: Ի վերջոյ, թոյլ սեռի ներկայացուցիչներ ենք: Բայց ընդհանրապէս վախ չեմ զգացել: Այնքան զոհեր ու վիրաւորներ են եղել, եւ գիտակցում էի, որ յաջորդը կարող եմ ես լինել, բայց այնպիսի զգացում ունեի, որ ապրելու եմ», - պատմում է Մարտակերտի բնակչուհի Անահիտ Պետրոսեանը: Նա երկու երեխայ ունի եւ շարունակում է բուժքրոջ աշխատանքը ռազմական հիւանդանցում:
«Վախը յետոյ զգացի: Պատերազմից յետոյ պատմում էի մէկին այն սարսափների մասին, որոնց միջով անցել եմ. հէնց այն ժամանակ էլ անբացատրելի վախ սողոսկեց սիրտս»:
Այնուամենայնիւ, ղարաբաղեան կանայք ասում են, որ պատերազմն իրենց աւելի տոկուն է դարձրել, եւ որ հասարակութիւնն անվերադարձ փոխւել է:
«Պատերազմը մեզ` կանանց շատ է կոփել: Մենք այնպիսի բաների միջով ենք անցել, որ եթէ պահանջւէր տրակտորով Մարս թռչել, դա էլ կանէինք», - ասում է Ջուլիետա Առուստամեանը, պատերազմի ժամանակ զոհւած սպայի այրին, ով ներկայում ղեկավարում է «Հարմոնիայ» ՀԿ-ն, որը զբաղւում է կանանց համար մշակութային միջոցառումների կազմակերպմամբ:
Կարինէ Օհանեանն ազատ լրագրող է: Անահիտ Դանիէլեանը «Armedia» լրատւական գործակալութեան թղթակիցն է: Յօդւածն արտատպւում է Պատերազմի և խաղաղութեան լուսաբանման ինստիտուտի «Կովկասեան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)
«Ա+1»

0 Պատգամ:
Post a Comment