Հայ ֆուտբոլիստին դէմ ադրբեջանցի

մարզիչը ղազախների քննադատութեանն

է արժանացել


«Դեռ նոր էք նշանակւել, որպէս գլխաւոր մարզիչ արդէն սկսել էք աջ ու ձախ հարցազրոյցներ տալ։ Դուք արդէն կորցրել էք երկրպագուների յարգանքը Ձեր ազգայնամոլական հայեացքներով»


«Մեզ չի հետաքրքրում Ձեր Ղարաբաղեան հակամարտութիւնը, հետևաբար թողէք այդ ամէնն Ադրբեջանում»


16:07 • 14.01.11

Ղազախստանի «Ատիրաու» ֆուտբոլային ակումբում սկանդալ է սպասւում՝ կապւած թիմի ադրբեջանցի գլխաւոր մարզիչ Ռամազ Մամեդովի յայտարարութեան հետ։
«Ատիրաուի» երկրպագուները (լուսանկարում) արձագանքել են Մամեդովի՝ ադերբաջանական ԶԼՄ-ներին տւած հարցազրոյցին, որտեղ նա յայտարարել է, որ իր թիմում չի լինելու Հայ խաղացող Տիգրան Ղարաբաղցեանը։ «Որքան ես տեղեակ եմ, Տիգրան Ղարաբաղցեանը արդէն չի համարւում «Ատիրաուի» խաղացող։ Բայց եթէ դա այդպէս չէ, ապա ինձ ակումբի ղեկավարութեան հետ լուրջ խօսակցութիւն է սպասւում։ Եթէ ես աշխատում եմ «Ատիրաուում», այստեղ Հայ մնալ չի կարող»,- ասել է նա։
Ադերբեջանցի մարզչի այսպիսի յայտարարութեանն անմիջապէս արձագանքել են ակումբի երկրպագուները. «Մենք՝ «Ատիրաու» ֆուտբոլային ակումբի երկրպագուներս, տեղեկացնում են Մամեդովին, որ Ղազախստանը՝ բազմազգ պետութիւն է, որտեղ բնակւում են 100-ից աւելի ազգերի ներկայացուցիչներ, որոնք ապրում են միասին խաղաղ երկնքի տակ, ընկերութեամբ ու համերաշխութեամբ։ Եթէ Դուք խաղացողին դիտարկում էք ազգային պատկանելութեան տեսանկիւնից, այլ ոչ թէ նրա խաղային որակներով, ապա դա արդէն ցոյց է տալիս ձեր մարդկային որակները։ Ղարաբաղցեանի մասին հրապարակաւ խօսելն անյարգալից է», - երկրպագուների խօսքը մէջբերել է gzt.ru կայքը։
«Մեզ չի հետաքրքրում Ձեր Ղարաբաղեան հակամարտութիւնը, հետևաբար թողէք այդ ամէնն Ադրբեջանում։ Դուք այժմ Ղազախստանում էք։ Այստեղ տեղ չկայ ազգայնամոլութեանը։ Մեզ մօտ այդպիսի բաներ ընդունւած չեն։ Դեռ նոր էք նշանակւել, որպէս գլխաւոր մարզիչ արդէն սկսել էք աջ ու ձախ հարցազրոյցներ տալ։ Դուք արդէն կորցրել էք երկրպագուների յարգանքը Ձեր ազգայնամոլական հայեացքներով»,- նշւում է «Ատիրաուի» երկրպագուների յայտարարութիւնում։
Ինչպէս նշում է armsport.am-ը, Տիգրան Ղարաբաղցեանը վաղուց վերադարձել է «Կիլիկիա», որտեղից Ղազախստան էր մեկնել 2010թ. ամռանը։



Tert.am

0 Պատգամ: