Վրաց կաթողիկոսի երեսպաշտութիւնը
Յունւար 11, 2011թ. 13:32
Սոյն թւականի յունւարի 10–ին Վրաստանի Հայ համայնքի ներկայացուցիչները՝ առաջնորդութեամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանի եւ Վրաստանում Հ.Հ. արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Հրաչ Սիլւանեանի այցելեցին Վրաց Ուղղափառ եկեղեցու Պատրիարքարան, ուր նրանց դիմաւորեց Վրաց Եկեղեցու միջեկեղեցական յարաբերութիւնների պատասխանատու Գերասիմ միտրոպոլիտը եւ ուղեկցեց Պատրիարքի պաշտօնական ընդհունարան:
Նորին Սրբութիւն Իլիա Բ «ջերմօրէն» ընդունեց Վիրահայ պատւիրակութեանը եւ Վրաց եկեղեցու անունից շնորհաւորեց Հայ ժողովրդին եւ Հայ եկեղեցուն, Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Հ.Հ. նախագահին, Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան տոների առիթով: Հանդիպմանը շնորհաւորական եւ ողջոյնի խօսքով հանդէս եկան՝ թեմի Առաջնորդ Տ. Վազգէն եպիսկոպոս Միրզախանեանը, Հ.Հ. Արտակարգ եւ լիազօր դեսպան Հրաչ Սիլւանեանը, <<Վրաստան>> թերթի գլխաւոր խմբագիր Վան Բայբուրթեանը, Վրաստանի յայտնի մտաւորական եւ հասարակական գործիչ՝ Գիվի Շախնազարը եւ Վրաստանում Հայ գործարարների միութեան ներկայացուցիչ Սամւէլ Աղեկեանը, Վիրահայ պատւիրակութիւնը Համայն Վրաց Պատրիարքին փոխանցեց նաեւ Վրացահայ յայտնի գեղանկարիչ Լեւ Բոյախչեւի աշխատանքը:

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Վրաստանի Հայ գործարարների միութեան ներկայացուցիչներ եւ Պատրիարքական փոխանորդ Թեոդոր միտրոպոլիտը:
Հանդիպումը անցաւ շատ «ջերմ» մթնորլորտում: Վրաց Պատրիարք Իլիա Բ մէկ անգամ եւս իր յարգանքը եւ «բարեկամական սէրը» արտայայտեց համայն հայութեան հանդէպ» եւ յօրդորեց հաւատարիմ մնալ դարերից եկող Հայ-վրացական «եղբայրութեան» եւ «բարեկամութեան»ը, յոյս յայտնելով, որ միասնական ուժերով կյաղթահարւեն մեր եկեղեցիներին եւ ժողովուրդներին յուզող հարցերը:
Իլիա Պատրիարքը վիրահայ պատւիրակութեանը նւիրեց Պատրիարքարանի մառանից գինի` յոյս յայտնելով, նաեւ որ այս տարի կկայանայ Նորին Սրբութիւն Գարեգին Բ եղբայրական այցը Վրաստան եւ ինքը պատրաստ է «ջերմօրէն ընդունելու» Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ վերահաստատել Հայ–վրացական եկեղեցական հնամենի «բարեկամութիւն»ը:
Հայ-վրացական հոգևոր «ջերմ» շփումների մասին տեղեկացնում է Վիրահայոց թեմի մամլոյ դիւանը:

ArmAr.am
0 Պատգամ:
Post a Comment