Լատւիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի

խմբի շրջանակներում ընթացող

ԼՂ բանակցային գործընթացին



13:37 • 18.01.11
Լատւիան ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին և որևիցէ նպատակ չունի խանգարելու այդ գործընթացին: Այս մասին ասել է Լատւիայի ԱԳՆ երկկողմ յարաբերութիւնների վարչութեան տնօրէն Եանիս Զլամեցը՝ պատասխանելով հայաստանեան լրատւամիջոցների ՝Լատւիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ հռչակագրում Ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ տեղ գտած մի շարք աղաւաղւած ձևակերպումների մասին հարցին։
Լատւիացի բարձրաստիճան դիւանագէտը նաև յաւելել է, որ իր երկրի դիրքորոշումն ամբողջովին համընկնում է ԵՄ դիրքորոշմանը, որը տարբեր առիթներով արտայայտւել է ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպույի, Եւրոպական յանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ընդհանուր արտաքին և պաշտպանական միասնական քաղաքականութեան բարձր ներկայացուցիչ Քաթին Էշթոնի կողմից առ այն, որ Ղարաբաղեան հիմնախնդիրը պէտք է կարգաւորւի ՄԱԿ-ի կանոնադրութեան և միաջազգային իրաւունքի ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականութեան և ժողովուրդների իրաւահաւասարութեան ու ինքնորոշման սկզբունքների հիման վրայ: Եզրափակելով լատւիացի բարձրաստիճան դիւանագէտն ասել է, որ Լատւիան միացել է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հելսինկեան և աթենքեան յայտարարութիւններին, ինչպէս նաև Աստանայի հռչակագրին, որտեղ ամէն ինչ յստակ ամրագրւած է:


Tert.am

0 Պատգամ: