Հայաստանն ու Իրանը քննարկել են

խողովակաշարի եւ էլեկտրահաղորդման

գծի շինարարութիւնը



Յունւար 16, 2011 12:30
Եռօրեայ այցով Հայաստանում է գտնւում իրանական պատւիրութիւնը` նաւթի փոխնախարար Ալիռէզա Զյղամիի գլխաւորութեամբ:
Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են գազային գործարքը, որն ունի 25 տարւայ հեռանկար: 2014-ին Թաւրիզից Երեւան կկառուցւի 365 կմ-ոց խողովակաշար, որով Հայաստան կներկրւեն նաւթամթերքներ, գրում է Tehrantimes-ը:
Կողմերը քննարկել են նաեւ Իրանի եւ Հայաստանի միջեւ էլեկտրահաղորդման բարձրավոլտ երրորդ գծի շինարարութիւնը, որը կաւարտւի 2012թ. ամռանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: