Ռոբերտ դէ Նիրոն կը գլխաւորի Կաննի

կինոփառատօնի ժիւրին



18:32 • 10.01.11
Հոլիվուդեան դերասան Ռոբերտ դէ Նիրոն կգլխաւորի մայիսի 11–22–ը Ֆրանսիայի Լազուրի ափին կայանալիք Կաննի միջազգային 64–րդ փառատօնի ժիւրիի կազմը։ Այս մասին յայտնում է ИТАР-ТАСС–ը՝ վկայակոչելով կինոֆորումի կազմկոմիտէն։ Ամերիկեան դերասանն արդէն 2 անգամ արժանացել է այդ պատւին։
«Ռոբերտ դէ Նիրոն իր դերասանական կարիէրայի ամենասկզբից սերտօրէն կապւած է Կաննի կինոփառատօնի հետ, քանի որ Մարտին Սկորսեզեի «Տաքսիստը» կինոնկարը, որտեղ դէ Նիրոն կատարում է գլխաւոր դերը, Կաննում 1976–ին արժանացել է «Ոսկէ արմաւի ճիւղի»,– իր յայտարարութիւնում ընդգծել է փառատօնի նախագահ Ժիլ Ժակոբը և նրա գեղարւեստական տնօրէն Տիերի Ֆրեմոն։
Նրանք յատուկ ընդգծել են, որ դէ Նիրոն օժտւած է վերամարմնաւորման տաղանդով և քամելէոնի պէս մտնում է դերի մէջ, որն իր անբաժանելի մասն է դառնում։
Radio France Internationale–ին տւած հարցազրոյցում Ֆրեմոն ասել է. «Ինձ համար նա և′ դերասան է, և′ ռեժիսոր. երբեմն մենք մոռանում ենք, որ նա նաև ռեժիսոր է։ Նա 2 ֆիլմ է նկարահանել։ Դէ Նիրոն իւրատեսակ կենդանի լեգենդ է, սուրբ ֆիգուր։ Նա նաև իմ գործընկերն է, քանի որ դէ Նիրոն Նիւ Եորքում ստեղծել է կինոփառատօն, որը կոչւում է Թրայբէկի կինոփառատօն»։
Նշենք, որ 67–ամեայ դէ Նիրոն կդառնայ ԱՄՆ–ի կինեմատոգրաֆիայի վերջին 4 տարիների 4–րդ ներկայացուցիչը, որին յանձնարարւել է գլխաւորել երկրագնդի ամենահեղինակաւոր կինոֆորումի ժիւրիի կազմը։

Tert.am

0 Պատգամ: