Տեսել եմ՝ ինչպէս են հայերին
նետում պատշգամբներից.
Ադրբեջանահայը`Բաքւի ջարդերի մասին
15:25 • 13.01.11
«Տեսել եմ՝ ոնց են հայերին գցում բալկոնից, ճանապարհով անցնող աղջիկներին գցում էին մեքենաների տակ, մենք բալկոնից էինք նայում»,- սա
ամենասարսափելի տեսարանն է, որը տպաւորւել է ադրբեջանահայ Սոնեա Կասպարովի մօտ: Այսօր՝ Բաքւի հայերի ջարդերի 21-րդ տարելիցի օրը, Երևանում լրագրողների հետ հանդիպմանը տիկին Սոնեան պատմեց այն սարսափելի իրադարձութիւնների մասին, որոնք տեղի են ունեցել Բաքւում և որոնց ականատեսն է եղել ինքը:
«Երեխեքս Աշխաբադ գնացին, ես մնացի մենակ, ինչ կարողացայ վերցրեցի ու եկայ... էնտեղ կտրում էին, թափում էին, էլ տանկերով... Վախից չգիտէինք՝ ինչ անենք, հայերին կոտորում էին, շատ վատ օր ենք քաշել»,- պատմեց Կասպարովան:
Հայերի ջարդերի օրերին Բաքւում տեղի ունեցող հաւաքների, դրանց ժամանակ հնչող հակահայկական յայտարարութիւնների, այրւող և տանջւող մարդկանց տեսարանների մասին յուզմունքով յիշեց Բաքւի
փախստականների խնդիրներով զբաղւող «Մեր տունը Հայաստանն է» ՀԿ նախագահ Նիկոլայ Բաբաջանեանը: Նա այդ ժամանակ եղել է 16-17 տարեկան ու դժւարացաւ ասել, թէ արդեօ՞ք ճիշտ են այն պնդումները, որ հայերի ջարդերը նախապէս կազմակերպւած են եղել:
«Յոյսի կամար» կազմակերպութեան նախագահ Արսէն Աւանէսովը տեղեկութիւններ ներկայացրեց, համաձայն որոնց՝ Բաքւի ջարդերի մէկ շաբաթւայ ընթացքում 1990թ. յունւարի 13-19-ը միայն Բաքւում սպանւել են 270 հայեր: Նրա խօսքով՝ հայերը 123 000 բնակարաններ են թողել Ադրբեջանում:
Անդրադառնալով այժմ Հայաստանում ապրող ադրբեջանահայերի խնդիրներին՝ Աւանէսովը նշեց, որ փախստականներն այսօր բախւու
մ են ազատ տեղաշարժի սահմանափակումների խնդրին: Նրանցից շատերը ցանկանում են իրենց ազգանւան աւարտը դարձնել «եան», սակայն ծննդեան վկայականներ չունենալու պատճառով պէտք է դատական գործընթացներով անցնեն, ինչը մեծ գումարների հետ է կապւած: «Փախստականների խնդիրներ կան, որոնք լուծելու համար պետութիւնից մեծ ջանքեր պէտք չեն, սակայն դրանք չեն լուծւում»,- յայտարարեց Աւանէսովը:

«Երեխեքս Աշխաբադ գնացին, ես մնացի մենակ, ինչ կարողացայ վերցրեցի ու եկայ... էնտեղ կտրում էին, թափում էին, էլ տանկերով... Վախից չգիտէինք՝ ինչ անենք, հայերին կոտորում էին, շատ վատ օր ենք քաշել»,- պատմեց Կասպարովան:
Հայերի ջարդերի օրերին Բաքւում տեղի ունեցող հաւաքների, դրանց ժամանակ հնչող հակահայկական յայտարարութիւնների, այրւող և տանջւող մարդկանց տեսարանների մասին յուզմունքով յիշեց Բաքւի

«Յոյսի կամար» կազմակերպութեան նախագահ Արսէն Աւանէսովը տեղեկութիւններ ներկայացրեց, համաձայն որոնց՝ Բաքւի ջարդերի մէկ շաբաթւայ ընթացքում 1990թ. յունւարի 13-19-ը միայն Բաքւում սպանւել են 270 հայեր: Նրա խօսքով՝ հայերը 123 000 բնակարաններ են թողել Ադրբեջանում:
Անդրադառնալով այժմ Հայաստանում ապրող ադրբեջանահայերի խնդիրներին՝ Աւանէսովը նշեց, որ փախստականներն այսօր բախւու

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment