Սեւանի մայրուղում Range-Rover-ը
գլորւել է ձորը.
Մէկ զոհ, մէկ վիրաւոր
Յունւար 16, 2011 20:51
Յունւարի 16-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երեւան-Սեւան աւտոճանապարհի 25-րդ կիլոմետրի հատւածում, Range-Rover մակնիշի 50 LU 501 համարանիշի աւտոմեքենայի վարորդը մեքենան վարելու ընթացքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատւածից եւ գլորւել ձորը: Ինչպէս դէպքի վայրից NEWS.am-ին յայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշեանը, մեքենան գլորւել է մօտ 100-150 մետր:
Շամշեանի փոխանցմամբ, վթարի հետեւանքով մէկը տեղում մահացել է, իսկ մէկը մարմնական տարբեր աստիճանի վնասւածքներ է ստացել: Դէպքի վայր են ժանաել Հայաստանի Ճանապարհային ոստիկանութեան 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները, դասակի հրամանատար Արսէն Գրիգորեանի գլխաւորութեամբ: Մահացածի դին եւ վիրաւորին ձորից դուրս բերելու համար դէպքի վայր են ժամանել Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարութեան Փրկարար ծառայութեան յատուկ փրկարար ջոկատի աշխատակիցները: Փրկարարները մահացածի դին եւ վիրաւորին ձորից դուրս բերելուց յետոյ յանձնել են բժիշկներին:
Դէպքի վայրում Ոստիկանութեան քննչական գլխաւոր վարչութեան Կոտայքի քննչական վարչութեան քննիչն ու փորձագէտը տեղազննման աշխատանքներ են կատարել, որից յետոյ քննիչը մեկնեց Երեւան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն ճշտելու մահացածի եւ վիրաւորի ինքնութիւնը: Պարզւել է, որ վիրաւորը Երեւանի Էրեբունու փողոցի 22 շէնքի բնակիչ 38-ամեայ Արթուր Ռազմիկի Ֆիդանեանն է, ով ծանր վիճակում գտնւում է վերակենդանացման բաժանմունքում: Իսկ մահացածը Երեւանի Պուշկինի փողոցի բնակիչ Արման Ռուբիկի Վարդանեանն է: Ոստիկանութեան Կոտայքի մարզային քննչական բաժնում նիւթեր են նախապատրասւում:

Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment