Իրանը զգուշացնում է` Իսրայէլի հետ
լինել զգուշաւոր
Յունւար 11, 2011թ. 18:01
Իրանի Իսլամական Հանրապետութեան տեղեկատւութեան նախարար Ալի Մոսլէհին յայտարարությիւն է տարածել ուղւած տարածաշրջանային պետութիւններին: Նախարարը յայտարարութեան մէջ տարածաշրջանային պետութիւններին զգուշացնում է` Իսրաէլի հետ իրենց կապերում լինել զգուշաւոր։ Բայց նախազգուշացումից զատ նախարարը նաև ընդգծում է, որ Իսրայէլի հետ համագործակցող տարածաշրջանային երկրներին Իրանը կդիտի որպէս իրեն ներկայացող վտանգ։
«Տարածաշրջանի այն երկրները, որոնք ինչ-որ փոխյարաբերութիւններ կունենան Իսրայէլի հետ, կվերածւեն Իսրայեէլի ահաբեկչական գործողութիւնների բազաների»,- ասել է նա: Այս մասին տեղեկացնում է իրանական Irna գործակալութիւնը։
Հետաքրքիր է, թէ ինչ նոր զարգացումներ կարող են տեղի ունենալ Իրան-Ադրբեջան յարաբերութիւններում, քանզի յայտնի է Ադրբեջանի ընդգծւած լաւ յարաբերութիւնները Իսրայէլի հետ։
Ի դէպ, չմոռանանք, որ Իսրայէլը Ադրբեջանին սպառազինող երկրներից մէկն է:

ArmAr.am
0 Պատգամ:
Post a Comment