ադրբեջանական մամուլ.–
«Սպիտակ տունն անզօր է
Հայկական լոբբիի դէմ»
12:26 • 04.01.11
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Պետքարտուղարութիւնն անզօր են հայկական լոբբիի դէմ: Այս մասին է գրում ադրբեջանական Yeni Azerbaycan պարբերականը` ԱՄՆ արտաքին քաղաքականութեանը նւիրւած քննադատական յօդւածում, որը լայն արձագանք է գտել թուրքական մամուլում:
«Սպիտակ տունն ու Պետքարտուղարութիւնն անկարող են հայկական լոբբիի գործունէութեան դէմ: Ամերիկեան շահերն անհնար է դիտարկել` առանց հաշւի նստելու Կալիֆոռնիայի կամ այլ նահանգների հայկական Սփիւռքի կողմից առաջ քաշւող պահանջների հետ: Ասւածի վառ ապացոյցն է իւրաքանչիւր տարի հայկական Սփիւռքի կողմից իրականացւող արշաւը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար: Ստացւում է` ամերիկեան արտաքին քաղաքականութիւնը դառնում է հայերի պատանդը»,- գրում է ադրբեջանական պարբերականը` ընդգծելով, որ ԱՄՆ-ում գործող հայկական լոբբին լուրջ խոչընդոտներ էր ստեղծում Օբամայի համար Մաթյիւ Բրայզային Բաքւում դեսպան նշանակելու հարցում:
«Այնպիսի տպաւորութիւն է ստեղծւում` կարծես Միացեալ Նահանգների պէս գերտէրութեան արտաքին քաղաքականութիւնը ձևաւորւում է ոչ թե Պետքարտուղարութիւնում, այլ Քիմ Քարդաշեանի բնակարանում կամ Քըրք Քրքորեանի գրասենեակում»,- գրում է Yeni Azerbaycan-ը` Վաշինգտոնին մեղադրելով երկակի ստանդարտների քաղաքականութեան համար:
«Գուանտանամոյի ռազմաբազան Միացեալ Նահանգների կողմից իրականացւող երկակի ստանդարտների քաղաքականութեան խորհրդանիշն է դարձել: Այդ բանտը ստեղծւել է 2002թ. Յունւարին: Այն ժամանակ Աֆղանստանից այդ բանտ բերւեցին թալիբան շարժման 20 զինեալներ: Գուանտանամոյի կալանաւորների նկատմամբ ամերիկեան վարչակազմի կողմից խոշտանգումներ էին իրականացւում: Բարաք Օբաման, 2009թ. ընտրւելով Միացեալ Նահանգների նախագահ, հրահանգեց փակել բանտը: Սակայն, ինչպէս տեսնում ենք, բանտը մինչև հիմա փակւած չէ և դեռ կշարունակի գործել»,- գրում է ադրբեջանական պարբերականը` ընդգծելով, որ «ԱՄՆ նախագահն այլևս աշխարհի առաջնորդը չէ»:
«Ակնյայտ է` Միացեալ Նահանգների նախագահն այլևս աշխարհի առաջնորդը չէ: Նախկին ԽՍՀՄ-ի պէս մի պահ վերելք ապրող ԱՄՆ-ն արդէն անկարող է անգամ որևէ փոքր փոփոխութիւն իրականացնել աշխարհում: Դոլարն ուր որ է կմօտենայ իր վախճանին: Wikileaks-ի արտահոսքի պատճառով վտանգւած է նաև ամերիկեան դիւանագիտութիւնը: Աւարտւում է ամերիկեան ռազմուժի գերիշխանութեան ժամանակաշրջանը»,- գրում է ադրբեջանական թերթը` ընդգծելով, որ Միացեալ Նահանգները պէտք է վերանայի իր քաղաքականութիւնը և որոշումներ կայացնի պետական շահերից ելնելով:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment