Հայաստանում, այսօրւանից շրջանառութեան մէջ կը մտնեն 100 հազարանոց թղթադրամներ
17:53 / 24.08.2009
Այսօրւանից Հայաստանի կենտրոնական բանկը շրջանառութեան մէջ է դնում 100 հազար անւանական արժէքով թղթադրամներ:
Այս մասին այսօր լրագրողներին յայտնեց Կենտրոնական Բանկի խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամեանը:
Նրա խօսքով, այսօր ամենամեծ անւանական արժէք ունեցող 50 հազարանոց թղթադրամները կանխիկի շրջանառութեան մէջ կազմում են 7 տոկոս, եւ Կենտրոնական Բանկը կանխատեսում է, որ 100 հազարանոց թղթադրամների չափաբաժինը կանխիկի շրջանառութեան մէջ կը կազմի 3 տոկոս:
Հարցին, թէ արդեօ՞ք սա դրամի դեւալւացիայի մասին չի խօսում եւ արդեօ՞ք գնաճի վտանգ չի ստեղծում, նա պատասխանեց, որ թէեւ այդպիսի մտահոգութիւն իրենք ունեցել են, բայց յետոյ ուսումնասիրութիւնները ցոյց են տւել, որ մտահոգւելու առիթ չկայ:

«Մենք ունենք երկու հիմք, ենթադրելու, որ նման վտանգ չի սպառնում: Առաջինն այն է, որ մեր տնտեսութեան մէջ ամենամեծ նոմինալ թղթադրամը հանդիսացող 50 հազարանոցով իր էվոլիւցիան ապրել է, սպասարկելով տնտեսութիւնը, որ հասել է 7 տոկոսանոց մակարդակի:
Մեր գնահատականներով, 100 հազարանոց թղթադրամը կը զբաղեցնի կանխիկ շրջանառութեան մօտ երեք տոկոսը, ինչը որեւէ ազդեցութիւն գնաճի տեսանկիւնից չի կարող թողնել:
Երկրորդ. Մենք ունենք մի քանի երկրների փորձը (Մերձբալթեան երկրներ, Դանիա, Չեխիա, Շւեյցարիա), որը ցոյց է տալիս, որ դա հեշտացնում է շրջանառութիւնը եւ թույլ է տալիս խոշոր գործարքները նաեւ այլ արտարժոյթով իրականացնելիս»,- ասաց Վ. Աբրահամեանը:
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թէ եթէ 50 հազարանոց թղթադրամը կանխիկ շրջանառութեան ընդամէնը 7 տոկոսն է զբաղեցնում, էլ ի՞նչ իմաստ ունէր նաեւ 100 հազարանոց նէտել շրջանառութեան մէջ: Այս հարցին ի պատասխան ԿԲ խորհրդի անդամն ասաց, որ նպատակը եղել է այն, որպէսզի մարդիկ հնարաւորութիւն ունենան հեշտութեամբ խոշոր գործարքներ իրականացնել:

Նա նաեւ կարծիք յայտնեց, որ սա չի բերի կանխիկ դրամի շրջանառութեան մեծացման, քանի որ 100 հազար դրամի տպագրութիւնը բոլորովին կապ չունի ԿԲ կողմից իրականացւող ծրարգրեի հետ, որոնց նպատակը կանխիկ դրամի շրջանառութեան տեսակարար կշռի նւազեցումն է եւ ասենք քարտերի օգտագործմամբ անկանխիկ գործարքների իրականացումը:
0 Պատգամ:
Post a Comment