Օբաման շնորհաւորել է Ռամազանը



19:35 / 22.08.2009

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհաւորել է իսլամական աշխարհում արդէն սկսած Ռամազանի տօնի (ամիսւայ) առթիւ։ Բարաք Օբաման աշխարհի մուսուլմաններին շնորհաւորել է 13 տարբեր լեզուներով, այդ թւում՝ թուրքերէնով։
Նա ԱՄՆ-ում ապրող բոլոր մուսուլմաններին եւ աշխարհի տարբեր անկիւններում բնակւող մուսուլմաններին ամերիկեան ժողովրդի անունից լաւագոյն բարեմաղթանքներն է յղել։
Ռամազանը մահմեդականների կարեւորագոյն տօներից է եւ տեւում է մէկ ամիս: Այդ ընթացքում մահմեդականները պէտք է մի շարք կանոններ պահպանեն, զերծ պահեն իրենց մարմնական եւ հոգեկան գայթակղութիւններից, ու ուտեստից։
Այս ամբւայ ընթացքում, առաւօտեան արեւածագից (Ազանից) մինչեւ երեկոյեան Ազանի (աղօթքի կանչի ժամը) պիտի խուսափէն որեւէ ուտելիքից եւ ըմպելիքից։

0 Պատգամ: