, ԱՐՄԷՆՊՐԵՍ: ԱՊՀ-ից դուրս գալու հետեւանքով Վրաստանի համար տնտեսական վնաս չի լինի, Trend News-ին ասել Է Վրաստանի վերաինտեգրացման հարցերի պետնախարար Թեմուր Եակոբաշվիլին:
«Դուրս գալով ԱՊՀ-ի շրջանակներում բազմակողմ համաձայնագրերից՝ անցեալ տարի մենք հասցրել ենք երկկողմ համաձայնագրեր կնքել ԱՊՀ-ի անդամ երկրների հետ, ուստի կորուստները կլինէն նւազագոյն»,- ասել Է նա:
Պետնախարարն ընդգծել Է, որ քաղաքական տեսակէտից «Վրաստանը կարողացել Է դուրս գալ ֆիկտիվ հետխորհրդային տարածութիւնից, որտեղ իշխում Էր Ռուսաստանը»: «Մեզ համար դա շանս Է զարգանալու ժողովրդավարութեան եւ ՆԱՏՕ-ի ու Եւրամիութեան հետ ինտեգրացման ուղղութեամբ, ինչն Էլ մեր երկրի աշխարհառազմավարական ընտրութիւնն Է»,- ընդգծել Է Եակոբաշվիլին: Օգոստոսի 18-ին Վրաստանը պաշտօնապէս կը հեռանայ ԱՊՀ-ից այն բանից յետոյ, երբ կը լրանայ դուրս գալու յայտ տալու մէկամեայ ժամկէտը:
ԱՊՀ-ից դուրս գալու որոշումը Վրաստանն ընդունել Է անցեալ տարի իր տարածքի օկուպացումից յետոյ:
Ադրբեջանը քննարկում Է Վրաստանի առաջարկութիւններն ԱՊՀ-ի շրջանակներից դուրս համագործակցութեան մասին
ԲԱՔՈՒ, ԱՐՄԷՆՊՐԵՍ: Մի քանի ամիս առաջ Վրաստանն Անկախ Պետութիւնների Համագործակցութեան քարտուղարութեան միջոցով դիմել Է կազմակերպութեան անդամ երկրներին մի շարք բազմակողմ պայմանագրերին, մասնաւորապէս Ադրբեջանի հետ, իր մասնակցութիւնը պահպանելու ցանկութեամբ, այսօր Trend News-ին ասել Է Ադրբեջանի արտգործնախարարութեան մամլոյ ծառայութեան ղեկավար Էլխան Փոլուխովը:
Նրա խօսքով, վրացական կողմի առաջարկութիւններն ստացւել են Ադրբեջանի արտգործնախարարութիւնում եւ վերաուղարկւել հանրապետութեան համապատասխան պետական մարմիններ: «Պատասխանների ստացման համեմատ վրացական կողմը կիրազէկւի»,- ասել Է Փոլուխովը:
Նրա խօսքով, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյութիւն ունեն ինչպէս երկկողմ պայմանագրեր, այնպէս Էլ բազմակողմ ձեւաչափով պայմանագրեր:ԱՊՀ-ի կազմից Վրաստանի դուրս գալու պաշտօնական ընթացակարգն աւարտւում Է օգոստոսի 18-ին: Այս մասին յայտարարել Է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Դաւիթ Ջալաղանիան:
0 Պատգամ:
Post a Comment