Էրդուղանը ֆուտբոլ է խաղացել հայերի հետ...
14:38 / 17.08.2009– Օգոստոսի 15-ին Թուրքիայի վարչապետ Ռաջաբ Թայեբ Էրդողանը հինգ նախարարների ընկերակցութեամբ Ստամբուլի յարակից Մեծ կղզում հանդիպել է Թուրքիայի ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչների, այդ թւում հայերի հետ։
Էրդողանին, նրա օգնական Բիւլենտ Արինչին, պետնախարար Էգեմէն Բաղըշին, Ազգային կրթութեան նախարար Նիմեթ Չուբուքչուն, պետնախարար Ֆարուղ Չելիքին եւ վարչապետ Էրդողանին դիմաւորել է Ստամբուլին յարակից կղզիների վարչական ղեկավար Մուսթաֆա Ֆարսաքօղլուն, դատապաշտպան Քեզբան Հաթէմին եւ լրագրող Օրալ Չալըշլարը։
Թուրքիայի վարչապետը նաւահանգստում խաղալիքներ է բաժանել երեխաներին, որից յետոյ զրուցելով հաւաքւած մարդկանց հետ, ոտքով քայլել է դէպի Անատոլիական ակումբ, որտեղ տեղի է ունեցել հանդիպումը:
Անատոլիական ակումբում Էրդողանի եւ 5 նախարարների հետ տեղի ունեցած ճաշկերոյթին մասնակցել է Յունական եկեղեցու պատրիարք Բարդուղիմէոսը, Պոլսոյ Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ արքեպիսկոպոս Արամ Աթեշեանը, Ստամբուլի Հայկական Սուրբ փրկիչ հիւանդանոցի հոգաբարձուների ատենապետ Պետրոս Շիրինօղլին, Կղզիների թաղային խորհրդի ատենապետ Լեւոն Շատեանը, Ստամբուլում հրատարակւող Հայկական «Մարմարա» եւ «Ակոս» թերթերի ներկայացուցիչներ, Թուրքիայում սիրիական ուղղափառ եկեղեցու հոգեւոր առաջնորդ Ֆիլուկսինոս Յուսուֆ Չեթինը, Կղզիների Յունական համայնքի առաջնորդ Վասիլ Լամոպուլասը եւ այլն։
Հանդիպման ժամանակ Էրդողանն ասել է. «Դուք գիտէք, որ այժմ մենք ժողովրդավարացման համար ենք պայքարում, կռիւ ենք տալիս։ Ոմանց կարծիքով դրա կարիքը չկայ, սակայն մենք այս հարցի վերաբերեալ վճիռը կայացրել ենք եւ բոլորով միասին կը յաղթահարենք այն:

Մենք դէմ ենք էթնիկ ազգայնականութեանը, կրօնական ծայրայեղականութեանը։ Թուրքիայում բոլոր կրօնները գտնւում են պետութիւնից հաւասար հեռաւորութեան վրայ, որովհետեւ Թուրքիան ժողովրդավարական, աշխարհիկ, սոցիալական եւ իրաւական պետութիւն է։ Երբ հետաքրրքւած էի ֆուտբոլով եւ մեր Հայ քաղաքացիների հետ ֆուտբոլ էի խաղում, նրանցից շատերի հետ ընկերացայ։
Ոչ քուրդ, ոչ ալեւի, ոչ մեր եղբայր ազգային փոքրամասնութիւնների խնդիրները երբէք իրարից չենք գերադասել կամ ստորադասել։

Մեր մօտեցումը բոլորի նկատմամբ նոյնն է։ Մենք տուրիզմից ստացւող եկամուտը տարեկան 8.5 միլիարդից հասցրեցինք 22 միլիարդ դոլարի։ Սակայն սա նոյնպես քիչ է եւ պէտք է միայն Ստամբուլը ապահուի այդ 22 միլիարդ դոլարը»։
Ճաշկերոյթից յետոյ վարչապետ Էրդողանը կղզում այցելել է Յունական մանկատուն, Սուրբ Եորգի եկեղեցի եւ Համիդիյէ մզկիթ:

0 Պատգամ:
Post a Comment