1915-Ի ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ ՓՈԽՅԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԷՆՔԸ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ԴԱՏԱՐԱՆԸ ՉԵՂԵԱԼ Է ՅԱՅՏԱՐԱՐԵԼ
Միացեալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի վերաքննիչ դատարանի կողմից չեղեալ է յայտարարւել Օսմանեան կայսրութեանում 1915թ. արևմտահայութեան սպանդի ժամանակ զոհւած հայերի հարազատներին կեանքի ապահովագրութեան շրջանակներում փոխյատուցում կատարելու մասին օրէնքը:

Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman օրաթերթը:
Կալիֆոռնիայի դաշնային 8-րդ վերաքննիչ դատարանն իր կայացրած որոշումը հիմնաւորել հետևեալ կերպ. յիշեալ օրէնքը հակասահմանադրական կերպով միջամտում էր երկրի արտաքին քաղաքականութեանը,- գրում է Zaman-ը և ընդգծում, որ ամերիկաբնակ հայերի գրեթէ կէսն ապրում է Կալիֆոռնիայում, որտեղ հայկական լոբբին բաւականին ազդեցիկ է, ինչի արդիւնքում էլ Կալիֆոռնիայի դաշնային իշխանութիւններն ընդունել են 1915թ. Հայոց ցեղասպանութեան փաստը և համապատասխան օրէնք սահմանել:

Նոյն աղբիւրի տեղեկացմամբ` հայերն արդէն յայտարարել են դատարանի կայացրած վճիռը բողոքարկելու իրենց որոշման մասին: Փաստաբաններից Բրիան Քաբաթեքը նշել է. Դատարանի այս որոշումն անարդար է:
Սա, կարելի է ասել, աղէտ է: Փաստօրէն Վերաքննիչ դատարանն այդ կերպ հակաօրինական է համարում Կալիֆոռնիայի իշխանութիւնների օգտագործած ցեղասպանութիւն բառը:
0 Պատգամ:
Post a Comment