Օգոստոսի 28-ին Սեւանում կը մեկնարկի

«Երաժիշտները յանուն խաղաղութեան»

միջազգային երաժշտական առաջին փառատօնը


ԵՐԵՒԱՆ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 28-ին Սեւանում կը մեկնարկի «Երաժիշտները յանուն խաղաղութեան» միջազգային երաժշտական առաջին փառատօնը, որին կը մասնակցեն ռոք եւ բլիւզ ժանրերում ստեղծագործող երգիչներ եւ խմբեր Հայաստանից, Վրաստանից եւ Անգլիայից` այդ թւում «Ռե մինոր», «Ռեինկարնացիա», «Դորիանս», «Բամբիռ», «Սթրինգ», «Բաքուր», «Սմայլ», «Վովա Մագիլաձէ», «Ամրիտա» խմբերը:
Փառատօնի կազմակերպիչը «Ֆորշ ընդ ֆրենդս» ընկերութիւնն է, իսկ հովանաւորներն ու աջակիցները Հայաստանի Հանրապետութեան Էկոնոմիկայի, Տրանսպորտի եւ կապի, Մշակոյթի եւ Սփիւռքի նախարարութիւնները:
Ինչպէս օգոստոսի 12-ի ասուլիսում յայտնեց Էկոնոմիկայի նախարարութեան Զբօսաշրջութեան եւ տարածքային տնտեսական զարգացման վարչութեան պետ Մեխակ Ապրեսեանը, նմանատիպ միջոցառումների օգնութեամբ է պէտք խթանել զբօսաշրջութեան զարգացումը Հայաստանում: Նա յոյս յայտնեց, որ փառատօնը կը դառնայ աւանդական:
Երգիչ Ֆորշը նշեց, որ փառատօնի նպատակն է ակտիւացնել հայ երաժիշտների համագործակցութիւնը միջազգային երաժշտական կազմակերպութիւնների եւ խմբերի հետ, Հայաստանը միջազգային հանրութեանն ու համաշխարհային զբօսաշրջային շուկային ժամանակակից ժամանցային ռեսուրսներով եւ հարուստ մշակութային աւանդոյթներով ներկայացնելը:



Հեղինակ` Յասմիկ Յակոբեան
Թողարկող խմբագիր` Ռոբերտ Եղեան

0 Պատգամ: