Ամերիկեան Foreign Policy հանդէսը Հայաստանին աւելի կայուն երկիր է համարում, քան Ադրբեջանին, Վրաստանին եւ Ռուսաստանին


19:11 / 14.08.2009Ամերիկեան Foreign Policy հանդէսը կազմել է աշխարհի անկայուն երկրների ցանկը, որում Հայաստանը զբաղեցրել է 101-րդ հորիզոնականը: Ցանկը կազմւել է 12 առանցքային չափորոշիչների հիման վրայ: Համաձայն ցանկի՝ Վրաստանը զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը:
Նախորդ տարւայ համեմատութեամբ դա լուրջ հետընթաց է, քանի որ 2008թ. Վրաստանը զբաղեցնում էր 56-րդ տեղը:
Վարկանշային աղիւսակում իր դիրքերը զիջել է նաեւ Ռուսաստանը 72-րդ հորիզոնականից տեղափոխւել է 71-ը, թէեւ նրա դիրքերն աւելի լաւ են, քան Ադրբեջանի, որն այժմ հանգրւանել է 56-րդ տեղում:
Յետխորհրդային տարածքի երկրներից ցանկում 31-րդ տեղն է զբաղեցրել Ուզբեկստանը, Տաջիկստանը 37-րդն է, Ղըրղզստանը՝ 42-րդը, Թուրքմէնստանը 59-րդը: Ուկրաինան զբաղեցնում է 110-րդ տեղը: Ցուցակը «գլխաւորում» են Սոմալին, Զիմբաբւէն, Սուդանը, Չադը, Կոնգօն, Իրաքը, Աֆղանստանը, Փղոսկրի Ափը, (ساحل عاج) Կենտրոնական Աֆրիկայի հանրապետութjւնը եւ Պակիստանը:
Նշենք, որ որքան ցածր է երկիրը վարկանշային աղիւսակում, այնքան կայուն է համարւում:
Բացի այդ Վրաստանը զբաղեցնում է 9-րդ տեղը աշխարհի խոշորագոյն զէնք ներկրողների ցանկում՝ 2006-2007թթ. ներկրելով 427 միլիոն դոլարի զէնք:

0 Պատգամ: