ՄԱՀԱՑԵԼ Է ՋՈՆ ՔԵՆԵԴԻԻ ՍԵՆԱՏՈՐ ԵՂԲԱՅՐԸ


77-ամեայ սենատոր Էդւարդ Քենեդիի մահւան մասին լուրը հրապարակել է նրա ընտանիքը:
Նա այն սենատորն էր, ով ուշագնաց եղաւ Բարաք Օբամայի երդման արարողութեան ժամանակ, նա նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի միակ կենդանի մնացած եղբայրն էր:
Սենատորի մահւան պատճառների մասին դեռևս տեղեկութիւններ չկան, սակայն նշւում է, որ 2003-ից նա տառապում է գլխուղեղի ուռուցք հիւանդութեամբ: Սակայն ախտորոշում և վիրահատութիւն իրականացւել է միայն անցեալ տարի:
Օրեր առաջ, օգոստոսի 20-ին Քենեդին խնդրել է Մասաչուսեթս նահանգի ղեկավարութեանը, որը ներկայացնում է Սենատում, իրեն տեղակալ նշանակել մահւան կամ հրաժարականի դէպքում, որպէսզի չկորցնեն նահանգի ձայնը:

0 Պատգամ: