Հայկական Մի Եկեղեցու Մէջ
Ղուրանի Դասընթացքի Կենտրոն է Բացւում


ՊՈԼԻՍ, «Մարմարա».- «Էվրէնսէլ» լրատու կայքով հաղորդւում է, որ Տիարպէքիրի Չիւնկիւշ աւանի 15րդ դարից մնացած հայկական եկեղեցու պարտէզի մէջ Ղուրանի դասընթացքի կենտրոն է Կառուցւում։

Տիարպէքիրի Հնագիտական թանգարանի ներկայացուցիչները փորձել են արգելք հանդիսանալ եւ կացութիւնից տեղեակ են պահել Հնութիւննեի պաշտպանութեան խորրդին։

Իրենց կարգին, շինարարները յայտնել են, թէ այս մասին արտօնութիւն են ստացել տեղի գաւառապետից )քայմաքամ), մինչդեռ գաւառապետի ներկայացուցիչը յայտնել է, թէ այդպիսի մի արտօնութիւն չի տրւել։

Եկեղեցին, որ արդէն գրեթէ աւերակի է վերածւել, շինութեան փակ դաշտ էր նկատւում ու նրա կողքին մի նոր շէնքի կառուցումը մեծ վնաս պիտի պատճառի եկեղեցու հնագիտական արժէքին, սակայն Հնութիւնների պաշտպանութեան խորհուրդը այս մասին մամուլին բացատրութիւն չի ուզել տայ՝ յայտնելով, թէ «Ի վիճակի չէ մամուլին տեղեկութիւն տալու»։

Հետաքրքրական է, որ հակառակ այն իրողութեան, որ պնդւում է , թէ պաշտօնական արտօնութիւն չի տրւել, Ղուրանի դասընթացքի շէնքի շինութիւնը շարունակւում է երկու ամսից ի վեր եւ կառոյցը արդէն իսկ բարձրացել է մինչեւ երրորդ յարկ։

Քանի որ մինյեւ հիմա իշխանութիւնները որեւէ միջամտութիւն չեն կատարել, նշանակում է, որ կառուցողները իսկապէս մի արտօնագիր ունէին իրենց ձեռքը։ Եկեղեցին գտնւում է գաւառակի մուտքի կէտի վրայ եւ մինչեւ այսօր որեւէ վերանորոգութիւն չի կատարւել այնտեղ։

Կայքը հաղորդում է, թէ Չիւնկիւշը նախապէս հայեի բնակավայր էր եւ Չէնգուշ ) էր կոչւում ( կարծում ենք՝ Չնգուշ)։

Այնտեղ կային երկու եկեղեցիներ, որոնցից մէկ ն է այն, որի մասին խօսւում է այժմ։


«ԱՍՊԱՐԷԶ»

0 Պատգամ: