ՓՈՐՁԵԼՈՎ ԱԶԱՏՒԵԼ ՀԱՅԵՐԻՑ`
ՎՐԱՍՏԱՆԸ
«ԲԱՑԵՑ ԴՈՒՌԸ» ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Վրացա-ադրբեջանական յարաբերութիւնները զարգանալու են նոյն այն սցենարով, ինչ յարաբերութիւնները Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի հետ:
Այդ մասին Երեւանում կայացած մամլոյ ասուլիսին յայտնել է «Արեւմտահայերի խնդիրների ուսումնասիրման կենտրոն» հետազօտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցեանը:
Նրա խոօսքով, Քվեմո Քարթլիի տարածքը, որը 1921-ից համարւում է Վրաստանի տարածքը, գրեթէ ամբողջութեամբ բնակեցւած է ադրբեջանցիներով:
«Վրաստանն այնքան ջանքեր գործադրեց այդ տարածքից հայերին քշելու համար, իսկ այսօր այնտեղ եկան ադրբեջանցիները:»,- ասել է Ալվրցեանը:
Նա նաեւ նկատել է, որ դրանով ադրբեջանական կողմը մի շրջան է ստեղծում, որն աստիճանաբար մօտենում է Ջավախքին, ինչն ինքնին արդէն վտանգ է ներկայացնում Վրաստանի համար:
«Եթէ Վրաստանը զրկւի Ջավախքից ու Քվեմո Քարթլիից, ապա Արեւմուտքը կը կորցնի իր հետաքրքրութիւնն այդ երկրի հանդէպ, առանց այդ տարածքների նա անպէտք է»,- նշել է Ալվրցեանը` աւելացնելով, որ դա «մահացու» վտանգ կը դառնայ նաեւ Հայաստանի համար, քանի որ դրանից խիստ կտուժեն Ջավախքի հայերը: «Վրաստանը պէտք է նորմալ պայմաններ ստեղծի Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի համար»,- ընդգծել է Հայկազուն Ալվրցեանը:
«ՊԱՆԱՆՄԵՆԻԱ»
0 Պատգամ:
Post a Comment