2012 ԹՒԱԿԱՆԻՑ «ԱՐՄԱՒԻԱՅԻՆ» ԿԱՐՈՂ ԵՆ ԱՐԳԵԼԵԼ ԹՌԻՉՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԴԷՊԻ ԵՒՐՈՊԱ


Հայաստանի Ազգային աւիափոխադրող «Արմաւիա» ընկերութեանը կարող են արգիլել չւերթներ իրականացնել դէպի Եւրոպա:
Բանն այն է,որ «Արմաւիա» -ն Եւրամիութեան կողմից ընդգրկւել է այն աւիափոխադրողների ցանկում, որոնց, ելնելով էկոլոգիական նկատառումներից, 2012թ-ից կարող է արգիլւել աւիաչւերթներ իրականացնել դէպի Եւրոպայի օդանաւակայաններ:
Եւրամիութեան պաշտօնական թերթում նաեւ նշւում է, որ այդ ցանկի մէջ ընդգրկւել են աշխարհի մօտ 4000 խոշորագոյն աւիաընկերութիւններ` ներառեալ Ռուսաստանի, Եւրոպայի եւ ԱՄՆ-ի:
Համաձայն Եւրամիութեան նոր օրէնսդրութեան, որը ուժի մէջ կը մտնի 2012թ. Յունւարի 1-ից, բոլոր աւիաընկերութիւնները Եւրամիութիւն չւերթներ կատարելու համար պէտք է կրճատեն ածղաթթու գազի արտանետումները մթնոլորոտ:
Եթէ աւիաընկերութիւնները չկատարեն այս պահանջը, ապա նրանց դէմ կարող են պատժամիջոցներ կիրառւել, ընդհուպ մինչեւ դէպի Եւրոպա թռիչքների վերջնական արգելքը:
Աւիաընկերութիւնները պարտաւոր են անցնել վնասակար արտանետումների ծաւալների մոնիտորինգին 2010թ-ի Յունւարից:

0 Պատգամ: