Economist. –
Ռուսաստան-Թուրքիա՝ հին մրցակիցներ, նոր բարեկամներ
19:59 / 14.08.2009
Օսմանյան կայսրութեան ժամանակներից թուրքերն ու ռուսներն իրար հետ բազմաթիւ արիւնօտ պատերազմներ են մղել: Աւելի ուշ Թուրքիան պաշտպանում էր ՆԱՏՕ-ի հարաւային ճակատը ԽՍՀՄ-ի դէմ պայքարում:
«Ռուսներն ուխտադրուժ են», այսպէս է հնչում յայտնի թուրքական ասացւածքը: Եւ դժւար որեւէ մէկը սպասէր, որ երկու երկրների վարչապետեր Վլադիմիր Պուտինն ու Ռաջաբ Թայէբ Էրդողանը օգոստոսի 6-ին Անկարայում բազում պայմանագրեր կը ստորագրէին, գրում է «Economist» թերթը:
«Ուխտադրժութիւն» հասկացութիւնն օգտագործում էին շատերը՝ նաեւ թուրքական կողմի հետ «Գազպրոմի» ստորագրած պայմանագրի մասին, որ նախատեսում է Սեւ ծովում թուրքական տարածքային ջրերի օգտագործումը դէպի Եւրոպա «Հարաւային հոսք» գազամուղի անցկացման համար:
Գազամուղը շրջանցելու է Ուկրաինան, որի տարածքով էլ Եւրոպա է մատակարարւում ռուսական գազի 80 տոկոսը: Ռուսաստանը բազմիցս դադարեցրել է գազի առաքումը Ուկրաինայի հետ հակամարտութեան պատճառով՝ միլիոնաւոր եւրոպացիների մատնելով ցրտի: Ռուսաստանից նւազագոյն կախվածութեան մէջ լինելու համար ԵՄ-ն նախաձեռնեց Nabucco գազամուղը, իսկ դրա վերաբերեալ համաձայնութիւնը ստորագրւեց Յուլիսին՝ Թուրքիայում: Եւ այսպէս, ո՞ւմ է դա ձեռնտու:
Պատասխանը պարզ է՝ Թուրքիային:
Պատասխանը պարզ է՝ Թուրքիային:
Տեղակայւելով էներգառեսուրսներով հարուստ Մերձաւոր Արեւելքի եւ նախկին ԽՍՀՄ խաչմերուկում, Թուրքիան գազի տարանցման միակ երկիրն է: Եւ նա առանց խղճայարութեան օգտւում է այդ հանգամանքից՝ ԵՄ-ում իր անդամակցութիւնն ապահովելու համար: Դա էլ պահանջում է համագործակցել Ռուսաստանի հետ: «Հարաւային հոսքին» աջակցելու դիմաց Թուրքիան ստացաւ Ռուսաստանի աջակցութիւնը՝ գազամուղը սեւծովեան Սամսուն նաւահանգստից միջերկրածովեան Ջեյհան տերմինալ հասցնելու համար: Ասում են նոյնիսկ, որ Թուրքիան խնդրել է Ռուսաստանին՝ իջեցնել ատոմակայանի գները: Nabucco-ն ու «Հարաւային հոսքն» իրար չեն հակասում, այլ փոխլրացնում են իրար, պնդում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն:
Նույնն էլ կարելի է ասել Ռուսաստանի եւ Թուրքիայի մասին: Սառը պատերազմի աւարտից յետոյ նրանց շահերը երբեմն համընկնում են: Երկու երկրներն էլ նմանատիպ դիրքորոշում ունեն Աֆղանստանի պատերազմի նկատմամբ, սակայն երկուսն էլ ներքնապէս բողոքեցին Իրաք ԱՄՆ-ի ներխուժման դէմ: Թուրքիայի՝ որպէս ԱՄՆ-ի պուդելի, իմիջը ջնջւեց 2003թ. մարտին, երբ խորհրդարանն արգելեց ԱՄՆ զօրքերի մուտքը թուրքական տարածք եւ երկրորդ ճակատի բացումը Սադամ Հոսեյնի դէմ:
Թուրքիայի համար եւս մէկ փորձութիւն էր Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ 2008թ. օգոստոսեան պատերազմը: Թուրքիան պատշաճ լրջութեամբ օգտւեց Մոնտրէի կոնվենցիայից, որը կարգաւորում է Բոսֆորի նեղուցով նաւերի անցումը, այնպէս որ ամերիկեան նաւերի աննշան մասը միայն կարողացաւ մուտք գործել Սեւ ծով: Ոչ Ռուսաստանը, ոչ էլ Թուրքիան չէին ցանկանում, որ Ամերիկան խառնւէր իրենց գործերին:
Թուրքիայի համար եւս մէկ փորձութիւն էր Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ 2008թ. օգոստոսեան պատերազմը: Թուրքիան պատշաճ լրջութեամբ օգտւեց Մոնտրէի կոնվենցիայից, որը կարգաւորում է Բոսֆորի նեղուցով նաւերի անցումը, այնպէս որ ամերիկեան նաւերի աննշան մասը միայն կարողացաւ մուտք գործել Սեւ ծով: Ոչ Ռուսաստանը, ոչ էլ Թուրքիան չէին ցանկանում, որ Ամերիկան խառնւէր իրենց գործերին:
Իսկ ի՞նչ են մտածում ամերիկացիները: «German Marshall Fund»-ի վաշինգտոնեան ներկայացուցչութեան վերլուծաբան Եան Լեսսերը նշում է, որ ներկայ պահին իրենք չեն անհանգստանում: «Օբամայի վարչակազմին աւելի հետաքրքրում են Թուրքիայի եւ Իրանի յարաբերությունները»,- նկատում է Լեսսերը:
Թուրքիայի եւ Ռուսաստանի յարաբերութիւնները դիտարկւում են նոր միջազգային քաղաքականութեան համատեքստում, որ նախատեսում է կապեր բոլոր հարեւանների հետ: Եւրոպան դժւար թէ գնայ Ռուսաստանի դէմ, քանի միասնական չէ: Իտալիայի վարչապետ Սիլւիո Բեռլուսկոնին նոյնպէս մասնակցում էր Անկարայի բանակցութիւններին, քանի որ «ENI»-ն իտալական ընկերութիւն է եւ մտնում է «Հարաւային հոսքի» ծրագրի մէջ:
Ռուսաստանը Թուրքիայի ամենամեծ առեւտրային գործընկերն է՝ ապահովելով նրա գազի 68 տոկոսը: Թուրքական շինարարական ընկերութիւններն ակտիւ գործունեութիւն են ծաւալում ողջ Ռուսաստանով մէկ: Միլիոնաւոր ռուսաստանցի զբօսաշրջիկներ ամէն տարի հանսգտանում են թուրքական առողջարաններում: Անթալիան 15 հազար ռուսների մշտական բնակութեան վայրն է, եւ նրանցից շատերն իրենց կեանքը կապել են թուրքերի հետ: Նրանք ռուսալեզու սեփական թերթ ունեն, իսկ հիմա մտադիր են ուղղափառ եկեղեցի հիմնել:
«Ռուս կանայք թուրք տղամարդկանց սովորեցրին սիրոյ արւեստը»,- պնդում է Ալի Օզգենթիւրքը, որ նկարել է Թուրքիայի ռուս մարմնավաճառուհիների մասին պատմող «Բալալայկա» ֆիլմը:
Պարոնայք Պուտինն ու Էրդողնանն իրար հետ լաւ լեզու են գտնում: Երկուսն էլ մաչոյ են, երկուսն էլ վարում են առողջ ապրելակերպ եւ պատրաստ են աւտորիտար բնազդներին: Թուրքիան այն քիչ երկրներից է, որի հետ Ռուսաստանն իրեն յարմարաւէտ է զգում: Նոյնիսկ տպաւորութիւն է ստեղծւում, թէ Թուրքիան պայմանաւորւել է Պատրիարք Կիրիլի հետ՝ Ստամբուլում յունական ուղղափառ պատրիարքութեանը նեղելու համար, իսկ Բարդուղիմէոս առաջին պատրիարքը միշտ համարւել է առաջինը հաւասարների մէջ ուղղափառ հիերարխիայում:
Սակայն փոխադարձ անվստահութիւնը շարունակւում է: Ռուսաստանը դժգոհ է չեչէններին տւած Թուրքիայի թողտւութեամբ (մահմեդական քարոզիչ Տահիր Բոյուկկորուկչուն՝ խօսելով չեչենական հարցի մասին, ռուսներին «ռուս խոզեր» է անւանում մասնաւոր «Կոն» ալիքով հեռարձակվող իր հաղորդման մեջ):
Թուրքիայի համար էլ ցաւալի է, որ Ռուսաստանը հրաժարւեց «Քրդստանի բանւորական կուսակցութիւնը» ճանաչել որպէս ահաբեկչական: Թուրքիային կասկածելի է թւում նաեւ Ռուսաստանի ցանկութիւնն՝ օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղութիւն հաստատելու գործում: Թուրքական պաշտօնատարներն ասում են, թէ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել իր հեղինակութիւնը, որ խաթարւել էր Վրաստանի հետ պատերազմում: Հավանաբար նա ցանկանում է կասեցնել հայ-թուրքական մերձեցումը: Շատերն էլ կարծում են, թէ Ռուսաստանի ծրագրերը նպաստում են, որ Ադրբեջանը ճնշում գործադրի Թուրքիայի վրայ՝ հայ-թուրքական մերձեցման եւ սահմանների բացման հարցում: Դրանք հիմա էլ պահպանւում են ռուս զինւորների կողմից, ինչպէս սառը պատերազմի օրերին:
news.am
0 Պատգամ:
Post a Comment