ԲՐԱՅԶԱ.–
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱՐԴԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՇԱՏ ՄՕՏ ԵՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆԸ
ԵԱՀԿ ՄԽ-ի ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահ Մաթիւ Բրայզան նշել է, որ Արդբեջանի եւ Հայաստանի նախագահները շատ մօտ են ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնագրի ստորագրմանը:
Ամերիկացի դիւանագէտը հրաժեշտի շրջագայութիւն է կատարում տարածաշրջանում: Նախկինում նա եղել է Վրաստանում, Հայաստանում, այժմ գտնւում է Ադրբեջանում:
Բրայզան յայտարարել է, որ Հայաստանի եւ Արդբեջանի նախագահները շատ մօտ են ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ հիմնարար սկզբունքների շուրջ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը: Ամերիկացի դիւանագէտը նշել է, որ «Առաջին փուլում Հայաստանը պէտք է վերադարձնի Ղարաբաղը շրջապատող շրջանները»:
«Միւս հարցերի, այդ թւում եւ Ղարաբաղի կարգավիճակի, լուծումն աստիճանաբար տեղի կունենայ», - նշել է Բրայզան, հաղորդում է Bakililar.AZ-ը:
0 Պատգամ:
Post a Comment