Լիբանանի հայերի թերթը ըմբռնել է
The Washington Times-ի հայ-թուրքական սահմանի մասին հրապարակման իմաստը

5:27 / 17.08.2009
Լիբանանում հրապարակւող հայկական «Ազդակ» թերթը սեփական վերլուծութեամբ է հանդէս եկել The Washington Times-ում օրերս հրապարակւած յօդւածի կապակցութեամբ:
Ըստ այդմ՝ ամերիկեան պարբերականի յօդւածի իմաստը կայանում է նրանում, որ Թուրքիայի հետ յարաբերութիւնները բարելաւելուց Հայաստանը միայն կը շահի, քանի որ Թուրքիան կը բացի հարեւանի հետ իր սահմանները, եւ դէպքերի նման զարգացման պարագայում Հայաստանին հնարաւորութիւն կընձեռնւի անկախանալ Ռուսաստանից, որի օգնութեամբ էլ հիմա ապրում է Հայաստանը:

Հայաստանը կստանայ առաւելութիւններ, որոնց արժէքը դժւար է գերագնահատել. Բոլոր կողմերից շրջափակւած երկիրը միջերկրածովեան նաւահանգիստներով եւ Սեւ ծովով առեւտրային գործունեութիւն ծաւալելու մեծ հնարաւորութիւններ կստանայ, եւ առաւել քիչ կախւածութեան մէջ կը լինի ռուսական տարանցումից:
Բացի այդ, հայ-թուրքական սահմանի բացման դէպքում Հայաստանի առջեւ մեծ հեռնակրաներ կբացւեն ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին ինտեգրւելու: Հայաստանը կարող է դառնալ էներգակիրների տարանցման մեծ երկիր, ինչպէս իր հարեւան Վրաստանը: Թերթը ներկայացնում է նաեւ Կարնեգիի մոսկուեան կենտրոնի վերլուծաբան Մաշա Լիպմանի խօսքերը, որը չի բացառել դէպքերի նման զարգացումը: Ճիշտ է, վերջինս կարծում է, որ այդ գործընացը բաւական երկար է տեւելու:
«Ազդակն» իր հերթին ուշադրութիւն է հրաւիրում այն գնի վրայ, որ ստիպւած է լինելու վճարել Հայաստանը բոլոր այդ առաւելութիւնների դիմաց: Թերթը յատուկ ուշադրութիւն է դարձնում յօդւածի կենտրոնական մտքի վրայ, ըստ որի՝ յօդւածի հեղինակն ակնարկում է Ցեղասպանութեան ուրացման՝ որպէս հայ-թուրքական յարաբերութիւնների լաւացման միջոց:
Աւելին, ըստ յօդւածագրի՝ հայոց ցեղասպանութիւնը յարաբերութիւնների բարելաւման միակ խոչընդոտն է: «Ազդակն» աւելացնում է. «Աւելի բացենք փակագծերը: Ամերիկեան թերթի եւ վերլուծաբան Մաշա Լիպմանի դատողութիւններում երկակի կերպով նշմարւում է ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնը, տւեալ դէպքում հայ-թուրքական մերձեցման վերաբերեալ:
Օրակարգում է Ռուսաստանի ազդեցութիւնը տարածաշրջանում զրոյի հաւասարեցնելը, իսկ դրա միջոցը՝ հայ-թուրքական յարաբերութիւններ են, գործիքները՝ Հայաստանն ու Թուրքիան, գայթակղութիւնը՝ առեւտուր, տնտեսական բարգաւաճում եւ այլն:
Այդ ամէնը կեանքի կոչելու նախապայմանը հայ-թուրքական մերձեցումն է, բայց վերդառնանաք այն գնին, որ պէտք է վճարել: Քաղաքական միակողմանիութիւնն այստեղ ակնյայտ է անզէն աչքով անգամ՝ հրաժարւէք ցեղասպանութիւնից եւ կունենաք Սեւ եւ Միջերկրական ծով: Կունենաք առեւտուր, կդառնաք էներգակիրների տարանցիկ երկիր:
Մի խօսքով, Washington Times-ում հրապարակւած յօդւածը մատնացոյց է անում, որ հայ-թուքրական տաքացման ենթատեքստը խաղաքարտն է, որ խաղարկւում է գերտերութիւնների կողմից»:



News.am

0 Պատգամ: