ՄԱԴՈՆՆԱՅԻ ՀԱՄԵՐԳԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՔԵՐ Է ԲՈՐԲՈՔԵԼ
Լեհ կաթոլիկները որոշել են պայքարել, որպէսզի յայտնի երգչուհի Մադոննայի համերգը չկայանայ կամ ձախողւի:
Բանն այն է, որ համերգի օրը համընկել է կաթոլիկական տօնակատարութեան հետ: Կաթոլիկները փորձելու են պետական հիմնի և եկեղեցական երգերի կատարմամբ խանգարել Մադոննային, տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստի-ն, վկայակոչելով Dzennik լեհական թերթին:
Առաջիկայ շաբաթ օրը ծրագրւած Մադոննայի համերգը Լեհաստանում կրքեր է բորբոքել: Կաթոլիկները պատգամաւորների, ինչպէս նաև նախկին նախագահ Լեխ Վալենսայի ու այլ քաղաքական գործիչների օգնութեամբ դէմ են դուրս եկել աստղի համերգին, քանզի օգոստոսի 15-ը, երբ պէտք է տեղի ունենայ այն, համընկնում է Սուրբ Աստւածամօր Պայծառակերպութեան տօնի հետ:
Համերգի ընդդիմախօսների խօսքերով, երգչուհու ելոյթ ունենալը հակաքրիստոնէական է և վիրաւորում է իրենց քրիստոնէական զգացումները:
Բեմովօ օդանաւակայանի տարածքում, որտեղ էլ տեղի է ունենալու համերգը, կաթոլիկ-ակտիւիստները ծրագրում են կազմակերպել հայրենասիրական միջոցառումներ. Հազարաւոր մարդիկ պաստառներով, որոնց վրայ լինելու է կույս Մարիամի պատկերը, լեհական դրօշներով և հայրենասիրական երգերով փորձելու են երգել Մադոննային զուգահեռ:
Այնտեղ լինելու է նաև ոչ մեծ բեմ, որտեղից կաթոլիկները կոչ են անելու բոյկոտել համերգը:
«ՊԱՆՈՐԱՄԱ»
0 Պատգամ:
Post a Comment