Բաքւում հետապնդումներ են սկսւել «Եւրատեսիլ-2009»-ում Արշակեան քույրերի օգտին քւէարկած անձանց դէմ
12:48 / 14.08.2009
Ադրբեջանի ազգային անվտանգութեան նախարարութիւնը զբաղւած է այն անձանց բացայայտմամբ, ովքեր Մոսկւայում կայացած «Եւրատեսիլ-2009»-ի ժամանակ քւէարկել են Հայաստանի ներկայացուցիչների օգտին:
Ինչպէս հաղորդում է «Ազատութիւն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայութիւնը (www.azadliq.org/content/article/1799069.html), համաձայն պաշտօնական տւեալների՝ Հայաստանը ներկայացնող Արշակեան քոյրերի համար քւէարկել են Ադրբեջանի 43 քաղաքացիներ:
Նրանցից մէկը՝ Ռոշան Նասիրլին օգոստոսի 12-ին հրաւիրւել է ԱԱՆ Նասիմինի շրջանի շրջանային բաժին: Նրա խօսքով՝ հարցաքննող սպաների ձեռքին կային Հայաստանի օգտին քւէարկած բոլոր անձանց տւեալները՝ հասցէներով եւ հեռախօսահամարներով: "Ինձ կանչեցին ԱԱՆ եւ բացատրութիւն պահանջեցին, թէ ինչու են քւէարկել Հայաստանի օգտին՝ «Եւրատեսիլ-2009»-ում:
Ասացին, որ դա կարեւոր է պետանվտանգութեան համար: Ինձ վրայ հոգեբանական ճնշում էին գործադրում, վիրաւորում՝ «դու ազգութիւն չունես, ինչո՞ւ ես ձայնդ տւել Հայաստանին», իսկ ես պատասխանում էի, որ «եթէ ադրբեջանցի պատգամաւորները գնում են Հայաստան, ինչո՞ւ շարքային քաղաքացիները չեն կարող իրենց ձայնը տալ դուր եկած երգին»,- պատմել է Ռոշան Նասիրլին:
Նրա խօսքով՝ ինքը քւէարկել է հայ կատարողների օգտին՝ բողոքելով Արաշի կողմից Ադրբեջանը ներկայացնելու փաստի դեմ, եւ միաժամանակ նրա համար, որ հայկական երգն աւելի հոգեհարազատ է ադրբեջանցուն, քան Արաշի երգը: «Բայց ես չէի կարող ենթադրել, որ դա կհասնի մինչեւ ԱԱՆ»,- զարմացել է նա:
Այդուհանդէրձ, Ռոշանն իզուր է զարմանում. Ադրբեջանում այդպէս են կատարում նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած Մոսկուեան հռչակագիրը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ վստահութեան վերականգնման մասին: Ինչո՞վ է տարբերւում իրավիճակը Հայաստանում:

Միայն նրանով, որ Երեւանում առ այսօր կարելի է լսել «Եւրատեսիլի» ադրբեջանցի մասնակիցների երգը: Իսկ ճիշտ է արդեօ՞ք, երբ գործ ունես հոգեկան հիւանդ հարեւանի հետ, նրան ներս թողնել քո տուն…
«News.am»
0 Պատգամ:
Post a Comment