ՎԱՆՈՒՄ ԴԱՐՁԵԱԼ
ՀԱՅԵՐԻ ՈՍԿՈՐՆԵՐ
ԵՆ


ՅԱՅՏՆԱԲԵՐՒԵԼ

ՎԱՆ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ– Վանում յայտնաբերւել է հայկական գերեզմանի տապանաքար եւ մեծ թւով ոսկորներ:
Ինչպէս հաղորդում է «Հիւրրիէթ» օրաթերթը, գերեզմանի տապանաքարն ու ոսկորները յայտնաբերւել են շինարարական աշխատանքների ժամանակ:
Դէպքի կապակցութեամբ անվտանգութեան ծառայութեան աշխատակիցները տեղեկացրել են Վանի թանգարանի տնօրինութեանը, որն էլ, ամենայն հաւանականութեամբ, կիրականացնի հետազօտութիւն:
Մէկ ամսւայ ընթացքում սա արդէն երկրորդ դէպքն է, երբ Վանում շինարարական աշխատանքների ժամանակ յայտնաբերւում են հայերի ոսկորներ:

0 Պատգամ: