ԹՈՒՐՔԵՐԸ`
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
Թուրքական գրեթէ բոլոր առաջատար լրատւամիջոցները սկսել են լայնորեն անդրադառնալ Ադրբեջանի անվտանգութեան ուժերի` եւրատեսիլին առնչւող վերջին խայտառակութեանը:

Վկայակոչելով BBC-ին` թուրքական աղբիւրները տեղեկացնում են, թէ ինչպէս են Ադրբեջանում հարցաքննութեան ենթարկւում բոլոր այն ադրբեջանցիները, ովքեր մայիս ամսին, Եւրատեսիլ 2009 երգի մրցոյթի ժամանակ քւէարկել են Հայաստանը ներկայացնող Արշակեան քոյրերին:
Պաշտօնական տւեալներով` նրանց թիւը 43 է: Հայաստանի երգչուհիներին ձայն տւած ադրբեջանցիներին Ադրբեջանի Ազգային անվտանգութեան նախարարութիւնում մեղադրում են հայրենասիրութիւն չդրսևորելու և երկրի անվտանգութեանը սպառնալու համար,- գրում է Cumhuriyet-ը:

Այդուամենայնիւ, Huriryet-ը նկատել է տալիս, որ որոշ փորձագէտներ Ադրբեջանի անվտանգութեան ուժերի յիշյալ արարքը համարել են լարւածութիւնն աւելի սրող աննպատակայարմար քայլ:
Cumhurriyet-ն էլ զարմանք է յայտնում, թէ ինչու են ազերիների օրինապահներն ամիսներ անց սկսում հետաքրքրւել ու պատասխանատւութեան կանչել Արշակեան քոյրերի օգտին քւէարկած Ադրբեջանի քաղաքացիներին:
Յիշեցնենք, որ նշւած մրցոյթի ժամանակ Թուրքիան Ադրբեջանին տւել էր 12, իսկ Հայաստանին 6 միաւոր: Հայկական լսարանն էլ Թուրքիայի ներկայացուցչին տւել էր 4 միաւոր:
«ՊԱՆՈՐԱՄԱ»
0 Պատգամ:
Post a Comment